Գյումրի գետակի մաքրմանը խանգարում են ջրի վրա կառուցված ապօրինի շինությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Գյումրի գետակի մաքրմանը խանգարում են ջրի վրա կառուցված ապօրինի շինությունները

17:15 22.05.2021

Գյումրի գետակը վաղուց վերածվել է քաղաքի կոյուղատարի ու միաժամանակ աղբատարի: Տարբեր թաղամասերում գետակի հատվածները պարբերաբար լցվում են կենցաղային ու շինարարարական աղբով, խցանում հունը և հեղեղումների պատճառ դառնում: Իսկ մաքրման աշխատանքներին առանձին տեղամասերում խանգարում են հենց գետակի վրա կառուցված տները, ավտոտնակներն ու ժամանակավոր կացարանները: Այդպիսի շինությունների թիվը ամբողջ գետակի երկայնքով մի քանի տասնյակի է հասնում: Դրանք հիմնականում 88-ից հետո կառուցված ու ապօրինի  համարվող շինություններ են:

Տների տակով անցնող հատվածներում մաքրման աշխատանքներ կատարել անհնար է: Այդ հատվածներին անգամ տեխնիկա չի կարող մոտենալ: Մինչև տներն ու տներից դուրս եկող հատվածները կոմունալ ծառայությունը մաքրում է, իսկ տների տակ ջուրն ու աղբը մնում են, կուտակվում, նեխում: Կոմունալ ծառայության մասնագետները ուսումնասիրել են, թե մաքրման աշխատանքներին խանգարող քանի շինություն կա ու որ հատվածներում են:

«Ամբողջ գետի երկայնքով՝ 50% տեղամասերում հնարավորություն  կա տեխնիկա մոտեցնելու և մաքրելու, մնացած 50%-ում  հնարավոր չէ մաքրել: Կամ խիտ բնակեցված է, կամ ստորգետնյա հատվածներ են, որտեղ անհնար է տեխնիկական աշխատանքներ կատարել: Երեք տեղամասերում կամուրջներ ունենք: Առաջինը Վազգեն Սարգսյան փողոցում է, որտեղից մինչև Գերցեն փողոց 13 տուն կամ ժամանակավոր շինություն կա: Եվս մեկ կամուրջ էլ Խանջյան փողոցում է, որտեղ 15 տուն, ավտոտնակ կամ ժամանակավոր շինություն կա»,- Shantnews-ի հետ զրույցում  ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի տեղակալ Արման Շաբոյանը:

Ուսումնասիրությունները կոմունալ ծառայությունն անցած տարի է կատարել: Գետակի վրա գտնվող շինություննհերը հաշվառել են, բայց դրանց կարգավիճակը ճշտելու ու հարկ եղած դեպքում ապամոնտաժելու որոշումը ծառայության իրավասության հարցը չէ: Առանձնացրել են նաև այն հատվածները, որտեղ հեղեղումները հաճախակի են ու հունի լայնացման աշխատանքներ են կատարել:

Գետի հունը լայնացումը մի հատվածում թաղամաս տանող ճանապարհի հաշվին է լինելու, որը կառուցված է նախկին ձորակի տարածքում: Այսինքն հունի լայնացումը կարող է ճանապարհի փլուզման պատճառ դառնալ: Հիմա քաղաքապետարանը ուսումնասիրում է, թե որ տարածքներում է հնարավոր քաղաքային բյուջեի միջոցներով մաքրման և հունի լայնացման, ամրացման աշխատանքներ կատարել, իսկ որտեղ ավելի մեծ միջոցներ կպահանջվեն: ՈՒսումնասիրությունները կատարվում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հանձնարարությամբ :

«Տարածքային կառավարման նախարարությունից ստացված գրության համաձայն մեր ուսումնասիրությունները փոխանցում ենք նրանց: Ինչքան մասը հնարավոր է՝ համայնքի ուժերով մենք կատարում ենք: Առանձնացնելու ենք, թե որ հատվածներում հնարավոր չէ համայնքի ուժերով կատարել, դիմելու ենք իրենց օգնությանը »,-նշել է Արման Շաբոյանը:

Գետակի վրա կառուցված շինությունների գույքագրման տվյալները ևս կոմունալ ծառայությունը փոխանցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Պետական միջոցներով մաքրման ու ափերի ամրացման աշխատանքներ երբ ու ինչ ծավալով են կատարվելու, առայժմ պարզ չէ:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային

17:26 26.11.2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Ընդլայնված կազմով տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լեհական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին Հայաստան կատարած այցի համար ու նշել, որ ուրախ է հյուրընկալել վերջինիս ՀՀ Ազգային ժողովում: Լեհաստանի նախագահն […] ...

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը

17:21 26.11.2024

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ՆԳ նախարարության բարեփոխումների գործընթացում ցուցաբերվող շարունակական աջակցության համար: Անդրադառնալով Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ Արամ Հովհաննիսյանը մատնանշել է Համայնքային և Քրեական ոստիկանությունների ձևավորումը, […] ...

Հայտնի են MLS-ի կիսաեզրափակչի զույգերը

17:16 26.11.2024

Հայտնի են MLS-ի կիսաեզրափակչի զույգերը

LS-ի փլեյ-օֆֆում հայտնի են դարձել կիսաեզրափակչի զույգերը. «Օռլանդո Սիթին» կմրցի «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ, իսկ «Լոս Անջելես Գելեքսին»-՝ «Սիեթլ Սաունդերսի»։ Քառորդ եզրափակչում «Լոս Անջելես Գելեքսին» տնային խաղում 6-2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Մինեսոտայի» նկատմամբ։ «Սիեթլ Սաունդերսը» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Լոս Անջելեսի» նկատմամբ։ «Նյու Յորք Ռեդ Բուլսը» մրցակցի […] ...

Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

17:12 26.11.2024

Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախագահները հանդես են եկել բաժակաճառերով: Քննարկվել են երկու երկրների պատմական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում առնչակցությունների, ինչպես նաև փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ թեմաները: ...

Հայաստանի և Լեհաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

17:06 26.11.2024

Հայաստանի և Լեհաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած են պատմական սերտ առնչությունները և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների […] ...

Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ

17:00 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ բռնի տեղահանված անձինք: Նրանք ներկայացրել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը, մարդու իրավունքների […] ...

BACK_TO_TOP