Խմելու ջուր՝ պարտքերը մարելու պայմանով. Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կառուցված նոր ջրագիծը չի շահագործվում   – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Խմելու ջուր՝ պարտքերը մարելու պայմանով. Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կառուցված նոր ջրագիծը չի շահագործվում  

20:55 20.05.2021

 

40 տարի անջուր մնացած Լուսաղբյուրը ժամանակին հայտնի է եղել իր ջրային ռեսուրսներով։ Խորհրդային տարիներին գյուղացիները սարերի լանջերին փոքր ջրամբարտակներ են կառուցել, որտեղից մաքուր հոսող ջուրը հասել է տներ։ 90-ականներից, սակայն, գյուղի ջրային այդ պաշարը, ոչ թե ցամաքեց, այլ հարևան Շիրակավան գյուղ հոսեց։ Լուսաղբյուրցիների համար ջուր ունենալու այլընտրանք դարձան բակերում փորված  ջրհորները։

Ջրհորի ջուրն կենցաղում օգտագործելու, իսկ խմելու համար 40 տարուց ավելի լուսաղբյուրցիներին ծառայում է միակ ու չցամաքող աղբյուրը, որի անունը  Լուսաղբյուր է։ Գյուղն էլ իր անունը ստացել է այդ աղբյուրից, դրա համար էլ աչքի լույսի պես պահում են նախապապերի կառուցած միակ աղբյուրը։

Չցամաքող աղբյուրի և ջրհորների ջուրը թեև լուսաղբյուրցիների համար անսպառ է, բայց ջրացանց կառուցել այդ ռեսուրսներով անհնար էր։ Անցած տարվա աշնանը գյուղում սուբվենցիոն ծրագրով ջրամատակարարման նոր համակարգ  է անցկացվել։ Նոր կառուցած խողովակաշարով բոլոր տնտեսություններին խմելու ջրով ապահովելու երաշխիքներ շինարարները տվել են, տնային միացումները կատարել են, նաև փորձարկել։

Որպես բաժանորդ հանդիսանալու և խմելու ջրից օգտվելու համար դեռ ջրաչափերի տեղադրում է պետք, որը բնակիչն է անելու։ Մի քանի տնտեսություններ արդեն ունեն ջրաչափեր, բայց պարզվում է ջրից օգտվել չեն կարող։ Գյուղացիների առջև պահանջ է դրվել՝ ջրից կօգտվեն, եթե փակեն հողի և գույքահարկի  պարտքերը։

Պարտքերի  վճարման դիմաց ջուր ունենալու պահանջի մասին է  վարչական ղեկավարի ստորագրությամբ գյուղի տարբեր հատվածներում փակցված գրությունը։ Վարչական ղեկավարն ասում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած պարտքերն ավելի մեծացան, ունեն գույքի և հողի հարկերի թերի հավաքագրումներ։ Խմելու ջուր ստանալու դիմաց պարտքերը փակելու պահանջ, ըստ գյուղի վարչական ղեկավարի, ներկայացրել է Անի խոշորացված համայնքի ղեկավարը, պահանջը կատարել   համաձայնել է ու երաշխավորել, որ իր գյուղի բնակիչները պատրաստակամ են պարտքերը վճարել։

«Մեր պարտքերը կուտակվել են նախորդ տարիներից, հիմա ունենք 10 մլն-ի պարտք։ Անցած տարի հավաքագրումները թերի ենք կատարել։ Մինչև ջրամատակարարման ցանցի աշխատանքները՝ խոստացել էի, որ բնակիչները պատրաստակամ են հարկերը վճարել՝ միայն թե ջուր ունենան։ Այս որոշումը կայացվել է Անի խոշորացված համայնքի ղեկավարի հետ համաձայնեցնելուց հետո։ Մի մասը 8 ամսում պարտքերը փակեց, մյուսները դեռ չեն փակել, անտարբեր են, ու ինչքան գիտեմ ջրից հրաժարվել էլ չեն ուզում»,- SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է համյնքի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը։

Վարչական ղեկավարը դեռ փորձում է Անի խոշորացված համայնքի ղեկավարին տված խոստումը կատարել՝ գյուղացիներից պարտքերը ուզել։ Լուսաղբյուրի ջրամատակարարման ցանցի կառուցման ծրագիրը սուբվենցիոն է, 72 մլն դրամ արժողության ծրագրի 70 տոկոսի ֆինանսավորումը պետության բաժինն է և ընդամենը 30 տոկոսը խոշորացված համայնքինը՝ մոտ 21մլն դրամ։ Այս գումարի կեսի չափով էլ գյուղացիների ունեցած հին ու նոր պարտքն է, բայց թե ինչքանը վճարելու դեպքում գյուղին ջուր կտան, վարչական ղեկավարը չի հստակեցնում։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP