18:38 30.01.2018
Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ վերլուծելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները։ Ըստ փորձագետի՝ Թուրքիան այստեղ «կարմիր գիծ» է հատել, ինչին Ռուսաստանը կոշտ է արձագանքել։
«Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ նահանգում հայտարարված դե-էսկալացիոն գոտում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հունվարի 29-ի գիշերը շրջան է մուտք գործել թուրքական ռազմական ավտոշարասյուն՝ կազմված շուրջ 100 միավորից: Տարածված տեղեկատվության համաձայն՝ թուրքական զրահատեխնիկային փոխադարձ համաձայնությամբ ուղեկցել են Սիրիայում «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման ճյուղավորման՝ «Հայա Թահրիր ալ-Շամի»(ՀԹՇ) զինյալները: Մինչդեռ խախտելով հռչակված նպատակը թուրքական միավորումը փորձել է շարժվել է դեպի Հալեպ նահանգի հարավ՝ ռազմավարական նշանակության Թալ ալ-Էյս լեռան շրջան, որի նպատակն է՝ կանխել սիրիական կառավարական ուժերի առաջխաղացումն Իդլիբի նահանգում:
Մի շարք աղբյուրների համաձայն՝ վերոնշյալ ուղղությամբ թուրքական ԶՈւ-ի առաջխաղացումը կանխվել է նախ սիրիական հրետանու կողմից արձակված կրակի, ապա նաև՝ ռուսական օդուժի ավիահարվածների հետևանքով:
Սիրիայի տարածքում թուրքական ԶՈւ-երի վերոնշյալ տեղաշարժերը և սիրիական ու ռուսական կողմերի կտրուկ արձագանքները փաստում են այն մասին, որ Անկարայի գործողությունների համար առկա են կանխավ նշված «կարմիր գծեր», որոնց խախտման պարագայում պատասխան գործողությունները հնարավոր են ոչ միայն հռետորաբանական և քաղաքական հարթություններում:
Հ.Գ.1 Գրառման շրջանակներում ներկայացված իրավիճակը շատ ավելի մատչելի կերպով պատկերված է կցված քարտեզում:
Հ.Գ. 2 Թուրքական զրահատեխնիկայի տեղաշարժերի դեմ իրականացված կանխիչ գործողությունները սիրիական հակակառավարական մի շարք խմբավորումներ ներկայացրել են՝ որպես իրենց զինյալների կողմից ոգևորության դրսևորում՝ արտահայտված տարբեր զինատեսակներից արձակված կրակահերթերի միջոցով»:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...