Առողջապահության նախարարությունը կքննարկի Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքային պայմանների բարելավման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Առողջապահության նախարարությունը կքննարկի Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքային պայմանների բարելավման հարցը

18:50 20.05.2021

Առողջապահության նախարարությունը կքննարկի Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքային պայմանների բարելավման հարցը: Այս մասին համաձայնություն է ձեռք բերվել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան տեղակայված է հին ու վթարային շենքում: Բուժսարքավորումների նորացման և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն կա: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշել է՝ համավարակը առիթ էր ու պատճառ, որ մարզային բժշկական կենտրոններն ու առաջնային բուժօղակը ֆինանսավորում ստանան: Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան օրեր առաջ է շարժական ռենտգեն սարք ստացել: 60-ականների սարքավորումով էին աշխատում: Սարքավորումներով համալրումը փուլային գործընթաց է:

«Քայլ-քայլ աշխատում ենք, որ մեր մարզային բժշկական կենտրոնները և առաջնային օղակը համալրվեն սարքավորումներով, բարելավվեն շենքային պայմանները: Covid-ով պայմանավորված իրավիճակը օգտագործեցինք  հնարավորինս վերազինելու համար մեր մարզային կենտրոնները: Նույն ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ նաև համալրել այս պոլիկլինիկան ժամանակակից, 2020թ․ արտադրության ռենտգեն սարքով: Նայեցինք նաև հին սարքը, որը, կարելի է ասել, պատմական մոդել կարող է լինել, թե ժամանակին ինչով են բուժել, բայց ոչ երբեք այսօր օգտագործելու համար»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Թիվ 2 պոլիկլինիկայի շենքային պայմանների լուծման տարբերակներն, ըստ մարզպետի, մի քանիսն են: Նախ դիտարկում են, թե ինչքանով է նպատակահարմար ու ֆինանսապես ձեռնտու վերանորոգել հին ու արդեն վթարային շենքը:

«Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ հստակ գնահատենք՝ արդյո՞ք այս շենքի մեջ ենք ներդրում իրականացնում, թե՞ առանձին պոլիկլինիկական շենք ենք կառուցում: Գնահատում անելուց հետո արդյունքների մասին կտեղեկացնենք»,- նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Լուծման տարբերակներից մեկն էլ օպտիմալացումն է: Պոլիկլինիկան իր բժիշկներով կարող է միավորվել առաջնային բուժօղակի մեկ այլ հաստատության հետ: Սա ևս քննարկվող տարբերակ է, թե օպտիմալացման դեպքում, որ բուժհաստատությանն է միանալու թիվ 2 պոլիկլինիկան:

Շիրակի մարզի առողջապահական մյուս հաստատությունների խնդիրները ներկայացվել են մարզպետարանում կայացած փակ հանդիպման ընթացքում, որին մասնակցել են մարզի բժշկական կենտրոնների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնին

17:38 26.11.2024

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնին

Opta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնին։ Սուպերհամակարգիչը հաշվի է առել անցած 12 տուրի արդյունքները։ Ըստ սարքի` չեմպիոնի տիտղոսը 69,5 տոկոս հավանականությամբ նվաճելու է «Լիվերպուլը»։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» շանսերը գնահատվում է 23,3, «Արսենալինը»` 6,5, իսկ «Չելսիինը»` 0,6 տոկոս։ Պրեմիեր լիգայի առաջատարը 31 միավորով «Լիվերպուլն» է։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, որը […] ...

Գիտնականները հերքել են Հերոդոտոսի վարկածը հայերի բալկանյան ծագման մասին

17:33 26.11.2024

Գիտնականները հերքել են Հերոդոտոսի վարկածը հայերի բալկանյան ծագման մասին

Գիտնականները հերքել են անտիկ շրջանի հույն պատմիչ Հերոդոտոսի վարկածն այն մասին, թե հայերի նախնիները բալկանյան ծագում ունեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ American Journal of Human Genetics ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ գենետիկները կարդացել են 57 հայերի ԴՆԹ-ն՝ նրանց պոպուլյացիայի ժողովրդագրական պատմությունն ուսումնասիրելու նպատակով և հաստատել են դիտարկումներն այն մասին, որ ժամանակակից հայերին գենետիկորեն մոտ մարդիկ կովկասյան […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային

17:26 26.11.2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Ընդլայնված կազմով տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լեհական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին Հայաստան կատարած այցի համար ու նշել, որ ուրախ է հյուրընկալել վերջինիս ՀՀ Ազգային ժողովում: Լեհաստանի նախագահն […] ...

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը

17:21 26.11.2024

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ՆԳ նախարարության բարեփոխումների գործընթացում ցուցաբերվող շարունակական աջակցության համար: Անդրադառնալով Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ Արամ Հովհաննիսյանը մատնանշել է Համայնքային և Քրեական ոստիկանությունների ձևավորումը, […] ...

Հայտնի են MLS-ի կիսաեզրափակչի զույգերը

17:16 26.11.2024

Հայտնի են MLS-ի կիսաեզրափակչի զույգերը

LS-ի փլեյ-օֆֆում հայտնի են դարձել կիսաեզրափակչի զույգերը. «Օռլանդո Սիթին» կմրցի «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ, իսկ «Լոս Անջելես Գելեքսին»-՝ «Սիեթլ Սաունդերսի»։ Քառորդ եզրափակչում «Լոս Անջելես Գելեքսին» տնային խաղում 6-2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Մինեսոտայի» նկատմամբ։ «Սիեթլ Սաունդերսը» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Լոս Անջելեսի» նկատմամբ։ «Նյու Յորք Ռեդ Բուլսը» մրցակցի […] ...

Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

17:12 26.11.2024

Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախագահները հանդես են եկել բաժակաճառերով: Քննարկվել են երկու երկրների պատմական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում առնչակցությունների, ինչպես նաև փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ թեմաները: ...

BACK_TO_TOP