14:28 07.07.2018
Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը հուլիսի 6-ին Շանթ հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի եթերում խոսել մարզի կրթական, սոցիալական ու բժշկական ոլորտի խնդիրներից։ Անդրադարձել է նաև ներառական կրթության բացերին՝ ասելով, որ ստուգումներ է սկսել դպրոցներում։
«Ես հասկացա, որ ներառական կրթությունը դարձել է լավագույն այլընտրանքը դպրոցների հզորացման։ Ամենամեծ թիվը Շիրակի մարզում էր, որ շատ կարճ ժամանակահատվածում ներգրավվեց, այսինքն կարող է մեկ տարում մոտ 200 երեխա ներառվի և դա ուղղակիորեն անհնար է, այսինքն դպրոցները հատուկ դպրոցների կարգավիճակ էին ստացել և բոլորը պատճառ գտնում էին։ Տնօրեններն ասում էին, մենք տեղյակ չենք, գնահատման կենտրոնն է գնահատել, գնահատման կենտրոնը ասում է՝ բժշկական թղթեր է ներկայացրել ծնողը, ծնողը՝ ես տեղյակ չեմ, ինձ առաջարկել են»,- ասել է Սոֆյա Հովսեփյանն ու հավելել, որ պատճառը աշակերտի թվով ֆինանսավորումն է, եթե մեկ աշակերտի համար դպրոցին հատկացվում է 124.000 դրամ, ապա ներառական կրթության կարիք ունեցող երեխային տրվում է 500.000 դրամ։
«Դուրս է գալիս՝ երեք անգամ ավելի ֆինանսավորում ու եթե երեխան իրականում խնդրահարույց չէ, ապա երեխան ոչ մի աջակցություն չի ստանում և նա դպրոցին բերում է 500.000 դրամ: Յուրաքանչյուր գումարի իրացումը գնացել է կրկնակի մանիպուլացիայի միջոցով և մենք այսօր ցավոք ունենք նաև քրեական գործեր»,-նշել է Սոֆյա Հովսեփյանն ու ասել, որ հիմա խիստ վերահսկողություն է սահմանված, փոխվել է ներառական կրթության մեջ ներգրավելու կարգը։ Երեխայի առաջնային գնահատումը լինելու է ոչ թե բժշկական հաստատություններում, այլ դպրոցներում, իսկ երկրորդային գնահատումը կատարելու է գնահատման կենտրոն՝ հոգեբանամանկավարժական կենտրոնը։
11:48 09.01.2025
Պենտագոնը հայտարարել է, որ տեղյակ չէ Գրենլանդիա ԱՄՆ-ի ներխուժման ծրագրերի մասինՊենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը վստահեցրել է, որ ինքը տեղյակ չէ Գրենլանդիա ներխուժելու Վաշինգտոնի ծրագրերի մասին։ «Ես տեղյակ չեմ նման ծրագրերի մասին»,- հունվարի 8-ին հերթական ճեպազրույցում պատասխանել է նա լրագրողների այն հարցին, թե համապատասխան հրաման ստանալու դեպքում ԱՄՆ ռազմական գերատեսչությունը նման ծրագրեր ունի՞։ «Ես հիպոթետիկ հարցերին չեմ անդրադառնա: Կարծում եմ, սա մի բան է, […] ...
11:42 09.01.2025
Հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ամբողջ գործընթացը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակովՔաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ամբողջ գործընթացը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակով։ 2024 թ. օգոստոսի 1-ից համակարգը գործարկվել էր Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում։ Դիմողներին աջակցելու նպատակով կազմակերպվում են խորհրդատվական հանդիպումներ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» […] ...
11:33 09.01.2025
Սևանա լճից 470 կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՆԳՆ ջրային պարեկային ու ՇՄՆ էկոպարեկային ծառայությունների աշխատակիցները Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում համատեղ իրականացվող շուրջօրյա խստացված վերահսկողության ընթացքում, գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Սևանի ափամերձ տարածքներում արձանագրել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 8-ին, ժամը 20։20-ի սահմաններում նկատվել է Սևանա լճից ափ դուրս եկող ձկնորսական նավակ։ Ծովագյուղի բնակիչներ Ղ.Գ.-ն և […] ...
11:26 09.01.2025
Լոս Անջելեսում այրվել է Փերիս Հիլթոնի տունը․ ԶԼՄԱմերիկացի հայտնի դերասանուհի, ձեռնարկատեր Փերիս Հիլթոնի լողափնյա տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Փալիսադես շրջանում (Կալիֆորնիա) ավերիչ հրդեհի հետևանքով, հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Խաղաղօվկիանոսյան ափամերձ մայրուղու հրդեհը ավերել է մի քանի տներ և ձեռնարկություններ՝ դրանք վերածելով մխացող փլատակների: Ինչպես նշում է հրատարակությունը, Փերիս Հիլթոնը կորցրել է իր սեփականություններից մեկը, սակայն ծովափնյա տունը […] ...
11:20 09.01.2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ․ քրեական ոստիկանների հերթական բացահայտումներըԱրմավիրի քրեական ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տան խորդանոցում հայտնաբերվել է պարկ՝ լցված մոտ 900 գրամ կանեփանման զանգվածով։ Ըստ 43-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը իրեն պատկանող թմրամիջոց է՝ […] ...
11:15 09.01.2025
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի հատվածումՀայաստանում ԵՄ առաքելությունը հունվարի 6-8-ը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի հատվածում։ «Պարեկությունն իրականացվել է մոնիթորինգի և սահմանամերձ գոտում ցանկացած անսովոր տեղաշարժի կամ գործողության մասին տեղեկանալու նպատակով։ Բոլոր պարեկները հայտնել են, որ իրավիճակը հանգիստ է, որևէ անսովոր տեղաշարժ չի նկատվել»,-նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի էջում։ ...