15:00 07.07.2018
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են իրենց պայքարն Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սուրբ Գեղարդի վաճառքի մասին լուրերին ու դրանց շուրջ արձագանքին: Նա ասաց, որ նախօրեին երեք հոգևորականներ մի երևույթի մասին տվել են երեք տարբեր բացատրություններ:
«Սա բոլորիս հեղինակության հարցն է, ոչ միայն մեր նախաձեռնության, որ բացահայտվի, թե այս երեքից որն է ստում: Արշակ սրբազանն ասում է՝ մաս չի պակասել, հետո մեր ճնշումների ներքո ասում է՝ չենք վաճառել, տվել ենք: Դրանից հետո երևի կաթողիկոսը բացատրել է, թե ինչ մեծագույն սխալ է թույլ տվել, ապա Տեր Վահրամն ասաց՝ չի տրվել, իսկ վերջում տեր Ասողիկն ասաց՝ Գեղարդից մաս է տրվել ուրիշին»,- ասաց նա:
Պետրոսյանը նշեց, որ հնարավոր է՝ այսօր Մայր Աթոռում ցուցադրության դրված Գեղարդը բնօրինակը չէ, քանի որ բնօրինակի վրա, ըստ որոշ հոգևորականների պնդման, մետաղական կնիք կա: Նա կոչ արեց օրվա իշխանություններին և ԱԱԾ-ին՝ լուրջ հետաքննություն սկսել: Նախաձեռնության անդամն ասաց, որ հայ եկեղեցու պատմության մեջ չկա նման բան, որ որևէ կաթողիկոս կամայական կերպով, առանց համաձայնեցնելու, ինչ-որ բան նվիրի ուրիշին:
Տեր Կորյուն աբեղա Առաքելյանն էլ նշեց՝ եթե որևէ սրբազան կարող է փաստել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ դարերի ընթացքում եղել է նման դեպք, որ իր եկեղեցու հիմնասյուները, հիմնաքարերը հանդիսացող Պողոս և Պետրոս առաքյալների մասունքներից նվիրաբերել է որևէ եկեղեցու, ինքը ներողություն կխնդրի:
«Ինչ վերաբերում է Գեղարդին, Խաչափայտի մասունքին և Լուսավորչի աջին, սրանք հայ եկեղեցու երեք մեծագույն արժեքներն են, որոնց առաջին երաշխավորը կաթողիկոսը պետք է լինի: Նրանք փորձում են այս կերպ շեղել սլաքը, որ ուղղված է կաթողիկոսի հրաժարականին, նշում, թե կեղծ փաստեր ենք բերում՝ առանց հիմնավոր փաստարկների: Ներկայացված Սուրբ Գեղարդը վստահաբար այն սրբությունը, այն մասունքը չէ. բնօրինակ Գեղարդը երբեք չի հանվել, բացի այն դեպքից, երբ կատարվեց մյուռոնօրհնեք: Այն մետաղական դաջվածքով կնիքներ ուներ՝ դրանք չեն քերվում, չեն մաքրվում, իսկ այս մեկի վրա զմուռսից կնիքներ էին, որ 5-10 րոպե առաջ կարող էին դնել»,- ասաց նա:
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ցուցարարները պատրաստվում են դիվանատան տարածքում մնալ անժամկետ, ասացին, որ իրենց նոր մարդիկ են միանում:
17:54 28.04.2025
Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...
17:40 28.04.2025
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...
17:30 28.04.2025
Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...