20:39 17.05.2021
Այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» միջոցառումը, COVID-19 համավարակով պայմանավորված, կնշվեն նույն օրը՝ մայիսի 18-ին: Դրանք կիրականացվեն «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո` թանգարաններին և համայնքներին առաջարկելով ստեղծել, պատկերացնել և տարածել արժեքի ստեղծման նոր փորձերը, մշակութային հաստատությունների նոր բիզնես մոդելները և նորարարական լուծումները ներկայիս սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների պայմաններում:
Մայիսի 18-ին նշված ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում նախատեսվում են հետևյալ միջոցառումները.
Երևան քաղաքի պատմության թանգարան
Ժամը 20:00՝ ցուցահանդես «44 օր…» խորագրի ներքո, որը նպատակ ունի մատնանշելու հայրենասիրությունը՝ որպես ազգային դաստիարակության գերակա ուղղղություն դարձնելը և վերաիմաստավորելը 21-րդ դարի թանգարանում:
Ժամը 11:00-22:00՝ ինտերակտիվ միջոցառում՝ «Ընտրում է այցելուն»:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Ժամը 13:00՝ «Արի՛ պեղենք միասին»՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Ժամը 11:00՝ «Արի՛ պեղենք միասին»՝ «Շենգավիթ» մասնաճյուղում
Ժամը 15:00՝ կավագործության վարպետաց դաս՝ «Շենգավիթ» մասնաճյուղում
Ժամը 12:30՝ նետաձգության վարպետաց դաս՝ «Կարմիր բլուր» մասնաճյուղում
Ժամը 17:00՝ ցուցադրություն տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար՝ «Էրեբունի» թանգարանում պահվող հնագիտական իրերի նմանօրինակների և բրայլյան համակարգով տեքստերով:
Ժամանակակից արվեստի թանգարան
⏱ Ժամը12:00-22:00՝ Արմենուհի Մարտիրոսյանի «Ինչը, 2-րդ» անհատական ցուցահանդես
⏱ Ժամը 14:00՝ hանդիպում-զրույց արվեստագետ Արմենուհի Մարտիրոսյանի հետ՝ «Գույնի հոգեբանություն» թեմայով
⏱ Ժամը 18:00՝ «Ինքնամեկուսացում արվեստում»՝ Միհր թատրոնի փոքր ներկայացում
⏱ Ժամը 20:00-22:00` դասական երաժշտության համերգ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասադական օպերային ծրագրի» մեներգիչների մասնակցությամբ:
Կարեն Դեմիրճյանի թանգարան
⏱ Ժամը 12:00-22:00՝ «Մեր խորհրդային բակում» ինտերակտիվ ցուցահանդես-միջոցառում:
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան
⏱ Ժամը 15:00՝ «Ֆրիտյոֆ Նանսեն՝ մարդասիրության ռահվիրան» բացօթյա միջոցառում:
Թանգարանների մուտքը կլինի անվճար:
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...
19:20 28.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողությունԱպրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...