19:59 17.05.2021
Հայաստանում կարկտահարությունից պաշտպանվելու երկու տարբերակ է կիրառվում: Ամենատարածվածը հակակարկտային կայաններն են, ավելի քիչ կիրառություն, բայց բարձր արդյունավետություն ունեն հակակարկտային ցանցերը, որոնց ձեռքբերման արժեքն է բարձր: Հակակարկտային ցանցերը կիրառվում են այգիների պաշտպանության համար: Շիրակի մարզի Հայկավան գյուղում 19 տնտեսություն հակակարկտային ցանցերով է այգիները կարկուտից պաշտպանում: Սա հնարավոր է եղել իրականացնել Գերմանիայի կառավարության միջոցներով ու «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Բացի կարտոֆիլից ու ցորենից այստեղ տարբեր մշակաբույսեր են գյուղացիները փորձարկում ու տեղայնացնում: Հայկավանի հողը բարենպաստ է այնպիսի մշակաբույսերի համար, որոնք փոքր հողակտորներից մեծ եկամուտ են ապահովում: Գյուղում 19 ընտանիք ազնվամորու նոր տեսակների այգի է հիմնել:
«Անցած տարի փոքր հողակտորից 470 կգ բերք եմ ստացել: Նոր տեսակի տնկիները և հակակարկտային պաշտպանությունը միասին օգնել են, որ բերքատվությունը բարձր լինի: Երբ կարկուտ է գալիս, լցվում է ցանցերի վրա, միանգամից չի հասնում բույսին ու չի վնասում: Անցած տարի գյուղում կարկուտ եկավ, մոտ 150 կգ կարկուտ էր լցվել ցանցերի վրա, բայց դիմացավ ու այգին էլ պաշտպանեց»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է Հայկավան գյուղի բնակիչ Գևորգ Հարությունյանը:
Աշխատանքից լավ արդյունք ստանալու մյուս երաշխիքն էլ այն է եղել, որ այգին կարկտահարությունից չի տուժել: Հակակարկտային ցանցերն են ապահովագրում: Գյուղացիները ձմռանը ցանցերը կոնսերվացրել են, հիմա նորից այգիները ծածկում են, ամրացնում: Հետն էլ բացատրում են, թե ինչպես են ցանցերը կարկուտի ճամփան փակում:
Ցանցերը էլաստիկության հաշվին չեն թողնում, որ կարկուտը հողին հասնի, մոտ 25 տարվա գործարանային երաշխիք ունեն: Ամռանը այգիները արևից ու թռչուններից են պաշտպանում: Իսկ կարկտահարության դեմ արդյունավետությունը մեծ է, քանի որ, ի տարբերություն հակակարկտային կայանների, կոնկրետ տեղանքն է ծածկում:
«Մենք պատկերացում անգամ չենք ունեցել կարկտահարությունից պաշտպանվելու այս տարբերակի մասին: Այս համակարգը բարձրակարգ է, բայց գյուղացու գրպանին հարմար չէ: Մյուս կողմից էլ` ավելի լավ է մեկ անգամ գումար ներդնել ու այգիները ապահովագրել, քան թե վախով ապրել ու սպասել, թե սեզոնին ինչ է լինելու»,- ասել է Հայկավանի գյուղացիական կոոպերատիվի անդամ Արշակ Սերոբյանը:
Հակակարկտային ցանցերի ձեռք բերման արժեքն է բարձր: Դրա համար էլ լայն կիրառություն չունի: Բայց գյուղացիներն են նշում` արդյունքն արդարացնում է ծախսերը: Ազնվամորու տնկիների արանքներում էլ ոչ մի սանտիմետր հող դատարկ չի մնում:
Շուտով Հայկավանում կոլորաբի և ծնեբեկ են ցանելու: Սրանք բարձրարժեք մշակաբույսեր են, որոնք նաև ժողովրդական բժշկության մեջ են տարածված: Իսկ երբ բերքը շատանա, գյուղացիական կոոպերատիվով որոշել են պահեստավորման ու պահածոյացման արտադրամաս հիմնել: Այժմ ծրագրի առաջին փուլն է մեկնարկել, գյուղում կոոպերատիվի գրասենյակ ու հյուրատուն են կառուցում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է17:16 26.11.2024
Հայտնի են MLS-ի կիսաեզրափակչի զույգերըLS-ի փլեյ-օֆֆում հայտնի են դարձել կիսաեզրափակչի զույգերը. «Օռլանդո Սիթին» կմրցի «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ, իսկ «Լոս Անջելես Գելեքսին»-՝ «Սիեթլ Սաունդերսի»։ Քառորդ եզրափակչում «Լոս Անջելես Գելեքսին» տնային խաղում 6-2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Մինեսոտայի» նկատմամբ։ «Սիեթլ Սաունդերսը» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Լոս Անջելեսի» նկատմամբ։ «Նյու Յորք Ռեդ Բուլսը» մրցակցի […] ...
17:12 26.11.2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշԻ պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախագահները հանդես են եկել բաժակաճառերով: Քննարկվել են երկու երկրների պատմական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում առնչակցությունների, ինչպես նաև փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ թեմաները: ...
17:06 26.11.2024
Հայաստանի և Լեհաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններովՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած են պատմական սերտ առնչությունները և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների […] ...
17:00 26.11.2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետԳեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ բռնի տեղահանված անձինք: Նրանք ներկայացրել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը, մարդու իրավունքների […] ...
16:58 26.11.2024
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են2024 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 20.00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող որդին, նռնակով սպառնալով, հրաժարվում է տեղափոխել համապատասխան բուժհաստատություն: Ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները մեկնել են քաղաքացու կողմից մատնանշած հասցե և պարզել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչը հրաժարվում է բուժհաստատություն տեղափոխվել և ձեռքին պահելով նռնակ՝ […] ...
16:55 26.11.2024
Վարչապետի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե կստեղծվիՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել կոմիտե և հաստատել դրա կազմը՝ համաձայն […] ...