12:50 07.07.2018
Խորհրդային շրջանում արցախյան հատվածում հայ-ադրբեջանական սահմանը՝ ներառյալ ԼՂԻՄ սահմաններն ու Սյունիքի, Վայոց ձորի արևելյան սահմանները, կազմում էին ավելի քան 960 կիլոմետր, պատերազմից հետո՝ ընդամենը 290 կիլոմետր։ Ադրբեջանի հետ սահմանագիծն Արցախյան հատվածում կրճատվել է ավելի քան 3 անգամ, ինչը հայտնի է դարձել քաղաքագետ Էդգար Էլբակյանի հավաքած քարտեզից։
«Այն, որ մեր սահմանը կրճատվեց շուրջ 650 կիլոմետրով, դրանից ենթադրվում է, որ շատ ավելի քիչ զինտեխնիկայի, մարդկային ներուժի, կահավորման կարիք մենք ունենք», – բացատրում է քաղաքագետը։
Քարտեզում կանաչ գույնով նշված են ԼՂԻՄ-ի գոյության շրջանում եղած սահմանները, նարնջագույնով՝ ներկա սահմանները (հյուսիսում կա համընկնում)։ Կարմիրով ներկված են Մարտակերտի ու Մարտունու շրջաններում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքները։
Էլբակյանի խոսքով՝ Եթե հանկարծ նախկին սահմաններին վերադարձ լիներ, դրա համար հավելյալ հազարավոր զինծառայողների ու զինտեխնիկայի, ընդհանուր ենթակառուցվածքի անհրաժեշտություն կառաջանար, ինչի հնարավորությունը Հայաստանն այժմ չունի։ Նման հանգուցալուծում կարող է լինել, եթե կյանքի կոչվի բանակցային սեղանին դրված փաստաթուղթը։
«[Այդ դեպքում] ստանում ենք մոտ 600-650 կիլոմետրի տարբերություն, այսինքն այդքանով, մոտ 3,3 անգամ սահմանագիծը երկարում է», – նշեց Էլբակյանը։
Հակափաստարկ կարող է հնչել, թե այդ «հավելյալ» սահմանագծին կարող են տեղակայվել միջազգային խաղաղապահներ, սակայն Էլբակյանը հիշեցնում է, որ նույն խաղաղապահներն էլ կարիք են ունենալու հավելյալ ռեսուրսների ու մոտիվացիայի, որը լուրջ կասկածի տակ է, եթե հաշվի առնվեն աշխարհի տարբեր կետերում խաղաղապահների անփառունակ առաքելությունները։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...