Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չեղարկել է իր այցը Վիեննա, քանի որ ավստրիական կառավարության շենքի վրա շաբաթ օրը կախվել են Իսրայելի դրոշները,- հաղորդում է Ավստրիայի ԱԳՆ-ն: Իրանի ԱԳ նախարարը նախատեսում էր Ավստրիա այցի ժամանակ որոշ հարցեր քննարկել իր գործընկերոջ՝ Ալեքսանդր Շալլենբերգի հետ: Սակայն այցը չեղարկվել է: «Մենք ցավում ենք և ընդունում ի գիտություն»,-հայտնել է Ավստրիայի ԱԳՆ-ն:
Ուրբաթ Ավստրիայի ԱԳՆ-ի շենքի վրա կախվել են Իսրայելի դրոշները՝ ի նշան Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներում Թել Ավիվի հետ համերաշխության:
Ավստրիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Վիեննայում ապրիլից սկսված միջուկային ծրագրի դադարեցման շուրջ քննարկումները Իրանի հետ չեն դադարեցվի: Վիեննայում ապրիլի սկզբից անցկացվում է Իրանի հետ համատեղ հնգյակի/ՌԴ,Մեծ Բրիտանիա, Գերմանիա,Չինաստան,Ֆրանսիա/ նստաշրջանը, նաև 3 աշխատանքային խմբերի փորձագետների մակարդակով աշխատանքներ են տարվում Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների ամբողջական վերացման, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարման ուղղությամբ: Բանակցությունների մասնակիցները նշում են, որ նշանակալի առաջընթաց կա, և մտադիր են հաջողությամբ ավարտել բանակցությունները մայիսի վերջին: