17:15 15.05.2021
Կփոխվեն քաղաքացիներին հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգերը: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով ու լրացումներով կփոխվեն քաղաքացու ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները, նաև տրամադրվող արտոնությունների ցանկը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մշակվում են օրենքի կիրառության համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը: Այժմ բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովները շարունակում են աշխատել ծանրաբեռնված՝ պայմանավորված պատերազմում վիրավորում ստացած զինվորների ու քաղաքացիների դիմելիությամբ։
«1556 փորձաքննված քաղաքացիներից մոտ 400 անձ մերժվել է՝ հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչվել։Ամբողջի մեջ բողոքարկման կարգով փորձաքննվել է 160 մարդ,բողոքներից 7 դեպք է, որ որոշման փոփոխություն է եղել»,-SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռիմա Եգանյանը։
Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներին ուղղված քաղաքացիների դժգոհությունները և մերժումները նվազագույնի հասցնելու համար հաշմանդամության կարգ սահմանելու գործընթացում կարվեն փոփոխություններ: 1-ին, 2-րդ, 3-րդ կարգերի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության գնահատման աստիճաններ:
«Փոփոխության արդյունքում ներկայումս գործող կարգերի փոխարեն կլինեն շեմեր,այսինքն՝ էն մարդիկ, ովքեր կդիմեն փորձաքննության համար, կգնահատվեն ֆունկցիոնալ կարողություններով։ Կգնահատվի, թե քանի տոկոսով են կորցրել իրենց կարողությունները։ Մինչև 5% ֆունկցիոնալության խանգարումը համարվում է, որ անձը խնդիր չունի, 5-25 %-ը համարվում է, որ անձն ունի թեթև խնդիր, 25-50 %-ը համարվում է միջին ծանրության խնդիր, 50-75%-ը համարվում է ծանր խնդիր, իսկ 75%-ից բարձր խախտումը կդիտարկվի խորը խնդիր»,-նշել է Ռիմա Եգանյանը։
Ֆունկցիոնալության աստիճանների գնահատումով կսահմանվեն նաև հաշմանդամներին տրվող արտոնությունները: Նոր փոփոխությամբ՝ ներկայում գործող ստանդարտ արտոնություններից շատերը կփոխարինվեն անհատական կարիքների հիման վրա տրամադրվող օժանդակությունների։ Իսկ քաղաքացիների կարիքների գնահատման գործընթացում հանձնաժողովներում ընդգրկված բժիշկներին կմիանան նաև այլ մասնագետներ, որոնք կիրականացնեն նեղ մասնագիտական ախտորոշումներ:
«Եթե էսօր ԲՍՓ գործընթացին մասնակցում են միայն բժիշկ մասնագետները, օրենքի ընդունումից և փոփոխություններից հետո հանձնաժողովին կմիանան նաև հարբժշկական մասնագետներ՝ վերականգնողաբաններ, հոգեբաններ, լոգոպետներ, էրգոթերապիստներ՝ այնպիսի մասնագետներ, ովքեր կկարողանան ամբողջությամբ գնահատել անձի կարողությունները»,- ասել է Ռիմա Եգանյանը։
Նոր փոփոխված կարգով փորձաքննությունները կներդրվեն աստիճանաբար, ԲՍՓ հանձնաժողովները կտեղակայվեն միասնական սոցիալական կենտրոններում: Համավարակով պայմանավորված՝ մինչև հոկտեմբեր երկարաձգվել է նաև օն լայն դիմումների հիման վրա, առանց փորձաքննության, հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացը, որից կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն սահմանված հաշմանդամության կարգեր։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:40 24.11.2024
Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...
00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...