Չեռնոգորիան հաջորդ շաբաթվանից կբացի սահմանները բոլոր զբոսաշրջիկների համար։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչը:
Ավելի վաղ այդ երկրի իշխանությունն Արևմտյան Բալկաններից, ՌԴ-ից, Բելառուսից և Ուկրաինայից արդեն թույլատրել էր մուտք գործել զբոսաշրջիկներին առանց ՊՇՌ թեստի կամ պատվաստման մասին հավաստող տեղեկանքի: