Պետական դավաճանության մեղադրանքով գործը սկսվեց ու հետաձգվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Պետական դավաճանության մեղադրանքով գործը սկսվեց ու հետաձգվեց

14:44 13.05.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, սկսվել է պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործի քննությունը: Ամբաստանյալները ամուսիններ են՝ Մայիս Սահակյանը և Ստելլա Սարգսյանը: Վերջինս, թեև պատշաճ ծանուցվել էր, սակայն նիստին ներկա չի եղել:

Պետական մեղադրող Արամ Արամյանը միջնորդել է նիստը հետաձգել, քանի որ ոչ միայն ամբաստանյալը, այլև պաշտպանն ու վկաները ներկա չեն եղել: Արամյանը միջնորդել է նաև հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Ստելլա Սարգսյանին և դատարան չներկայացած վկաներին: Ամբաստանյալ Մայիս Սահակյանը միջնորդել է վերացնել իր տեսակցությունների և զանգերի վրա դրված արգելքը: Նաև վստահեցրել է, որ իր իրավունքները կարող է պաշտպանել ինքնուրույն: Նիստը հետաձգվել է մինչև հունիսի 6-ը:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի` Ստելլա Սասունի Սարգսյանը ամուսնու՝ Մայիս Զավենի Սահակյանի հետ լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ է հավաքել և հանձնել, ինչպես նաև օժանդակել և օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին թշնամական գործունեություն իրականացնելու համար տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

20:38 26.11.2024

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական մասի չորս թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տրվել շտապ տարհանվել անվտանգ վայր՝ կապված «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախներին Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջիկա հարվածների հետ: Ինչպես հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին  X-ում, օդային հարձակումները կլինեն Ռաս Բեյրութ, Կորնիշ Մազրաա, Մսեյթբե և Զուկաք էլ Բլաթ թաղամասերի վրա: Նա նշել է, որ հարվածները կհասցվեն այն […] ...

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

20:30 26.11.2024

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն հրաժարվել է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ «Ռեալը» ցանկացել է պայմանագիր կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ։ Այդուհանդերձ, 32-ամյա Կազեմիրոն այդպիսի ցանկություն չունի։ Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալում» հանդես է եկել 2013-2022 թթ., 336 խաղում խփել 31 գոլ, կատարել 29 արդյունավետ փոխանցում։ Նա 2022 թ. ամռանը 70 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ ...

Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

20:23 26.11.2024

Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

Ոչ միայն դրախտային կղզիների լողափերը կարող են պարծենալ սպիտակաձյուն ավազներով, որոնք նման են շաքարավազի կամ ճենապակու: Երկրի վրա, որտեղ, ինչպես ասում էր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, ամեն ինչ կարող է պատահել, կա մի զարմանալի վայր, որտեղ սպիտակ ավազները տեղակայված են ծովերից և օվկիանոսներից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Իհարկե, դա անապատ է։ Այս մասին հոդված է հրապարակել […] ...

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջ

20:14 26.11.2024

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջ

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Անտոնի Մաչերևիչը կասկածվում է դավաճանության մեջ՝ այս պաշտոնում իր որոշման պատճառով՝ հրաժարվելու ինքնաթիռների գնման ծրագրից, հայտնում է Լեհաստանի արդարադատության նախարարությունը։ Ինչպես նշել է գերատեսչությունը, «ծանուցում է ներկայացվել Անտոնի Մաչևիչի կողմից հանցագործության կատարման ողջամիտ կասկածի մասին»։ «Խոսքը հնարավոր դիվանագիտական ​​դավաճանության մասին է»,- պարզաբանել են նախարարությունից։ Ծանուցումը վերաբերում է երկրի պաշտպանության նախկին նախարար […] ...

Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմ

20:10 26.11.2024

Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմ

Կիևի ռեժիմը սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ՝ վարձկաններ տեղափոխելու Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Նեոնացիստական ​​Կիևի ռեժիմը օգտագործում է բացահայտ ահաբեկչական մեթոդներ, սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների և […] ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

20:04 26.11.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Կոտայքի, Հրազդանի, Գուգարքի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհները սպասարկողներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է […] ...

BACK_TO_TOP