12:44 30.01.2018
Բանակի տեխնիկական հագեցվածությունը բանակի արդիականացման համալիր ծրագրի մի մասն է։ Սա վերաբերում է ինչպես առաջնագծում, այնպես էլ պահեստազորում գտնվող ստորաբաժանումներին։ «Շանթ» հեուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։
«Առաջնագծում պրոբլեմը եղել է հետախուզման հետ կապված՝ հակառակորդի մտահղացումներն ավելի վաղ հայտնաբերելու համար։ Այսօր այդ խնդիրը լուծված է»,- «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։
Մովսես Հակոբյանի խոսքով՝ դրանով է պայմանավորված այն, որ 2017 թվականին հակառակորդն այդպես էլ չկարողացավ որևէ հաջողված դիվերսիոն գործողություն իրականացնել ու հասցնել վերջնակետին։ Բոլոր նմանատիպ փորձերը ժամանակին հայտնաբերվել ու կասեցվել են։
«Ցավոք, 2018 թվականը ևս, հունվարը սկսվեց այդպիսի փորձերով։ Երկու այդպիսի դեպք եղավ։ Երկուսը ժամանակին հայտնաբերվել ու ոչնչացվել է»,- նշեց Մովսես Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այսօր զինծառայողները տիրապետում են իրավիճակին, և դրանից է, որ որևէ խուճապ չի առաջանում։ Զինծառայողների շրջանում հիմա կա վստահություն։
«Այսօր հակառակորդը խոցելի է ավելի մեծ հեռավորության վրա, քան մենք ունեցել ենք։ Եվ պետք է ասեմ, որ գերճշգրիտ զենքերով է խոցումն իրականացվում։ Այդ սպառազինությունն արդեն մեր բանակում է, անձնակազմը մարզված է, պատրաստ է»,- նշեց Հակոբյանը։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...