16:52 10.05.2021
Արցախում գրահրատարակչական գործունեության սկզբնավորումը և հետագա զարգացումը անխզելիորեն կապված են Շուշի քաղաքի հետ, որը 19-րդ դարում դարձել էր ժամանակի առևտրական, արհեստագործական ու մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը։
Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացված գրականության և պարբերական մամուլի ցուցադրությանը ներկայացված էին Շուշիում տպագրված գրքերից և պարբերական մամուլից օրինակներ, որոնք պահվում են Ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում։
Ցուցադրությունն առանձնացված գրականությունը ներկայացված էր ըստ տպարանների՝ ժամանակագրական կարգով։ Անձեռնմխելի գրականության բաժնի աշխատակից Արմինե Մկրտչյանը խոսեց Շուշիի տպարանների գործունեության մասին և ներկայացրեց ցուցադրվող գրականությունը։
Անդրադարձ եղավ Ավգուստ Դիտրիխ և Ֆելիցիա Զարեմբա /Բողոքական միսիոներների/ տպարանին, որը գործել է 1827թ. մինչև 1833թ-ը, Սրբազան մետրոպոլիտի Բաղդասարի տպարանին, որը կոչվել է նաև Ս.Էջմիածնի այնուհետև Հայոց հոգևոր տեսչության, Ղարաբաղի հոգևոր թեմի, Հայոց հոգևոր վարչության, Հայոց հոգևոր դպրոց և գործել է 1837-1902թթ.։
Ցուցադրությանը առանձնակի տեղ էր զբաղեցնում 1881 թվականին Շուշիում բացված «Միրզաջան Մահտեսի Հակոբյանի» տպարանի հրատարակությունների հատվածը, որն իր գոյության 25 տարիների ընթացքում հրատարակել է մեծ քանակությամբ գեղարվեստական ու պատմագիտական գրականություն, դպրոցական ձեռնարկներ ու դասագրքեր, թերթեր ու ամսագրեր: Առաջին անգամ առանձին գրքով այստեղ են լույս տեսել Րաֆֆու «Խենթը», Լեոյի «Վե՞պ թե պատմություն», «Վահան Մամիկոնյան», «Իմ հիշատակարանը», Ա. Բահաթրյանի «Հին հայոց տաղաչափական արվեստը» արժեքավոր երկերը: Թարգմանական գրականությունից հիշատակելի են Ֆիրդուսու «Շահնամեն»/1893թ./, Ա. Դոդեի, Ջ. Դրեպերի և այլոց գործերը։
1912-ին հայ գրերի գյուտի 1500-ամյակի և հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին, Թեոդիկը Կ. Պոլսում հրատարակվել է «Տիպ ու տառ» շքեղ հատորը, որտեղ ժամանակագրական կարգով խոսում է աշխարհի բոլոր երկրներում հիմնադրված հայկական տպարանների մասին, տրվում նրանց հիմնադիրների կենսագրությունները, լուսանկարները, տպագրված գրքերի ցուցակը: 1912թ. Կոստանդնուպոլսում հրատարակված Թեոդիկի «Տիպ ու տառ» ուշագրավ ուսումնասիրությունը ևս որոշ փաստեր է պարունակում Շուշիի տպագրական գործի և տպարանների մասին: «…ՇՈՒՇԻ առաջին անգամ տպագրական գործունէութիւն ունեցած են ԲՈՂՈՔԱԿԱՆ ՄԻՍԻՕՆԱՐՔ…»,- նշում է Թեոդիկը։
1905 թվականից հետո Շուշիում գործել են Բագրատ Տեր Սահակյանի և Մելքոն Բաբաջանյանի տպարանները, որոնց գործունեությունն ընդհատվել է 1920 թվականին։ Այդ ժամանակամիջոցում հրատարակվել են բազմաթիվ գրքեր: Իսկ 1874 թվականից սկսած մինչև 1920 թվականի մարտը Շուշիում լույս է տեսել 2 տասնյակից ավելի անուն թերթ և հանդես, որոնցից միայն 3-ը՝ ռուսերեն: Շուշիում լույս տեսած առաջին պարբերականը «Հայկական աշխարհն» էր, որն անջնջելի հետք է թողել մեր պարբերական մամուլի պատմության մեջ: Օգտավետ նախաձեռնությունների հետևորդներ դարձան արցախյան հետագա պարբերականները՝ «Հայկա հանդեսը» 1896-1916, «Ղարաբաղ» 1911-1912, «Միություն» 1913, «Միրաժ» 1913-1917, «Փայլակ» 1915- 1917, «Ծիածան» 1916, «Պայքար» 1916, «Նեցուկ» 1917, «Եռանդ» 1917, «Աշակերտ» 1917, «Ապառաժ» 1917, «Սրինգ» 1917, «Ղարաբաղի սուրհանդակ» 1919, «Արցախ» 1919, «Նոր կյանք» 1919, «Գյուղացիական կոմունա» 1920 և այլ պարբերականներ:
Շուշիի գրահրատարակչական գործունեության մասին առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք ուսումնասիրել ե.գ.թ. Կարինե Ղուլյանի «Շուշիի տպագրության զարգացման պատմությունից» հոդվածը։
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...