Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղադրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների շարժական կայան  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղադրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների շարժական կայան 

19:42 07.05.2021

 

Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղակայված շարժական կայանում այսօրվանից կկատարվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի, պոլիկլինիկաների և շտապօգնության կայանի աշխատակիցները  քաղաքացիներին իրազեկում են պատվաստման անհրաժեշտության մասին և տեղում պատվաստում են ցանկացող քաղաքացիներին։ Ծառայության այս տարբերակն ընտրվել է պատվաստման գործընթացը քաղաքացիներին ավելի մատչելի ու հասանելի դարձնելու համար։

 

«Այստեղ բնակչության անցուդարձը ավելի շատ է և, բնականաբար, հնարավոր կլինի ավելի շատ մարդ ընդգրկել և շատ մարդու տեղեկացնել պատվաստումների կարևորության մասին»,- նշել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի իմունոկանխարգելման պատասխանատու Սոնյա Ոսկանյանը։

Քաղաքացիներին պատվաստում են AstraZeneca պատվաստանյութով, որի տեղափոխման և պահպանման համար նախատեսված են հատուկ ջերմաստիճանով  սառնարանային պայուսակներ։ Sputnik V պատվաստանյութի քանակը մարզում խիստ սահմանափակ է, բացի դրանից՝ տեղափոխման և պահպանման պայմաններ ապահովել շարժական կայանում դեռ հնարավոր չէ։

Ըստ բուժաշխատողների՝ շարժական կայանում սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները պահպանված են։ Շտապօգնության ավտոմեքենան ախտահանվում է, ապահոված է նաև հնարավոր բարդությունների դեպքում բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքով։

Ըստ ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի իմունոկանխարգելման պատասխանատուի՝ ապրիլի 15-ից մինչ օրս մարզում 416 քաղաքացի պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով, 241 պատվաստում էլ կատարվել է Sputnik V-ով, և ըստ Սոնյա Ոսկանյանի՝ լուրջ որևէ հետպատվաստումային ռեակցիա անձանց մոտ տեղի չի ունեցել։

Պատվաստվելուց հետո քաղաքացիներին տրվում է հատուկ քարտ, որտեղ նշված են պատվաստման օրն ու ամիսը, նաև բուժքույրը տեղեկացնում է հնարավոր բարդությունների ու դրանց դեմ կիրառվող միջոցների մասին։ Շարժական կայաններում պատվաստվել կարող է ցանկացած քաղաքացի՝ անկախ բնակության վայրից, գրանցման հասցեից։

Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում հետո ճշտվում են քաղաքացու տվյալները և մուտքագրվում միասնական համակարգ։

Պատվաստման գործընթացը ակտիվացնելու համար առաջիկայում շարժական կայանների թիվն ու տեղակայման վայրերը քաղաքում կավելանան։ AstraZeneca-ից բացի, մի քանի օրից շարժական կայանում քաղաքացիներին հասանելի կդառնա նաև Sputnik V պատվաստանյութը։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

BACK_TO_TOP