16:00 06.05.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է 2021 թվականի ապրիլ ամսվա հարկային եկամուտների ցուցանիշներին, ինչպես նաև հարկային բարեփոխումների ընթացիկ արդյունքներին:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման միջոցառումների արդյունավետ իրականացնելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է հստակեցնել ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների կողմից սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում հոսպիտալացման կամ մեկուսացման կիրառման դրույթը: Նախատեսվում է նաև ՀՀ մուտք գործող անձի կողմից ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ: Որոշումը կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը, տնտեսության որոշ ոլորտների ակտիվացմանը:
Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, այն քաղաքացիները, որոնք կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը՝ «կանաչ անձնագիրը», այսուհետև Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա: «ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և պատվաստման «կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ: Պետք է ուշադրություն դարձնել, որ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է, այլ երկրների քաղաքականությունը ևս փոփոխվում է ժամանակի ընթացքում: Պետք է ուշադիր լինել և երկրից մեկնելու համար պետք է նայել, թե տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դիտարկում են և փորձում ժամանակից հետ չմնալ ու քաղաքացիներին զերծ պահել ավելորդ կատարվող հետազոտություններից և ֆինանսական միջոցներ ծախսելուց:
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է նաև այլ փոփոխության մասին, որի համաձայն՝ մինչև 1 տարեկան երեխաների երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է: «Ուսումնասիրություններ անելուց հետո հանգեցինք, որ մինչև 1 տարեկան երեխաներին զերծ պահենք: Եթե ընտանիքի անդամների մոտ բացասական է արդյունքը, ուրեմն շատ մեծ է հավանականությունը, որ մինչև 1 տարեկան երեխան այլոց հետ չի շփվում ու նրա թեստի արդյունքն էլ բացասական կլինի»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս որոշումը 2 կողմ ունի. «Առաջինը՝ ՀՀ-ից մեկնող մեր քաղաքացիների մասին է: Երբ նրանք պատվաստվում են և դրանից հետո են մեկնում, վերադառնալիս արդեն հավելյալ գործողություն անելու անհրաժեշտություն չեն ունենում: Սա կարևոր է: Այսինքն՝ շատ լավ կլինի, եթե մեր քաղաքացիները մեկնելուց առաջ պատվաստվեն, որպեսզի վերադառնալիս արդեն որևէ նախակորոնավիրուսային ռեժիմով մուտք գործեն մեր երկիր:
Երկրորդ կողմը վերաբերում է զբոսաշրջիկներին: Պետք է արձանագրել, որ մեր զբոսաշրջային ոլորտը վերականգնման շատ թույլ նախանշաններ է ցույց տալիս և այս առումով նույնպես կարևոր է, որ մենք հնարավորություն տանք զբոսաշրջիկներին, որոնք արդեն պատվաստվել են՝ առանց հավելյալ ստուգումների մուտք գործել երկիր: Այստեղ, իհարկե, պետք է այդ տեղեկատվությունը տարածել և ենթադրվում է, բոլոր երկրներում էլ արդեն կան այդ էլեկտրոնային «կանաչ անձնագրերը», և այս կարգավորումը պետք է վերաբերի նաև նրանց: Ուզում եմ արձանագրել նաև հետևյալը՝ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս»:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ ժամանակը և դինամիկան բերում են այն համոզմունքին, որ բավականին լավ են կառավարել և կառավարում կորոնավիրուսի համավարակը. «Ես հիշում եմ, որ 2020 թվականի մայիսին, հունիսին, օգոստոսին մեզ ի ցույց էին դնում մի շարք երկրների օրինակներ և, մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծում մեր իրադրության շուրջ: Ես բոլոր այդ մարդկանց և մեր բոլոր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս տեսնել, թե 2020 թվականից հետո ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները ու տեսնել, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում:
Մենք նաև ամենաճգնաժամային շրջանում՝ հետպատերազմական շրջանում և այլն, հասկանալի պատճառներով ունեցել ենք օրը ընդհուպ 2000 դեպք, բայց իրավիճակն այդ առումով երբեք դուրս չի եկել վերահսկողությունից: Մենք այսօր ունենք 425 դեպք, որը փոքր թիվ չէ, բայց եթե նայում ենք վերջին 10 օրվա դինամիկայի մեջ, կարող ենք արձանագրել, որ վիճակը կայունանում է: Երեկ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ հիմա նորից հիվանդանոցները հետ են ծավալվում: Ըստ էության կարող եմ ասել, որ մենք այստեղ անհավատալի արագություններ ենք զարգացնում, թե ինչ արագությամբ ենք մենք հիվանդանոցները ծավալում և հետ ծավալում»:
Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է պատվաստվածների թվով, որին ի պատասխան Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ երեկվա դրությամբ ունենք 7100 պատվաստված: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատվաստման գործընթացն ունի առաջին հերթին առողջապահական նշանակություն, հետո տնտեսական, քանի որ հատկապես զբոսաշրջության առումով հիմա հոսքերի վերաուղղորդում է տեղի ունենում. «Զբոսաշրջային հոսքերն ուղղվում են դեպի այն երկրներ, որտեղ բնակչության պատվաստման առավել բարձր մակարդակ կա: Ես ուրախ եմ արձանագրել, որ կառավարության անդամների մեծ մասն արդեն պատվաստվել է, ընդ որում՝ պատվաստվել են մեր ձեռքի տակ եղած բոլոր պատվաստանյութերով: Հայաստանը պետք է շատ արագ ձևով համալրի «կանաչ երկրների» ցանկը: Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի՝ համոզված եմ, որ տնտեսական տեմպը ոչ միայն կպահպանվի, այլ կարագանա: Այս առումով ես հատկապես հույս ունեմ, որ մեր բիզնես հանրության ներկայացուցիչները կխրախուսեն աշխատողներին, որպեսզի կազմակերպված ձևով ընկերություններում տեղի ունենա պատվաստում: Հատկապես հիմա առողջապահության նախարարությունը շրջիկ խմբեր է կազմակերպում, և մեծ ձեռնարկություններ կարող են նախարարության հետ պայմանավորվել, գնան տեղում իրականացնեն պատվաստումը:
Մենք հիմա մտածում ենք նաև, որ պատվաստում իրականացրած սպասարկման ոլորտի՝ հյուրանոցների, ռեստորանների, պետական հատուկ տարբերանշաններ թողարկենք մուտքերի մոտ փակցնելու համար, որպեսզի զբոսաշրջիկները վստահ լինեն, որ աշխատակազմը պատվաստված է և կարող են հանգիստ այդ ռեստորանի կամ հյուրանոցի կամ որևէ այլ օբյեկտի ծառայությունից օգտվել՝ առանց մտավախություն ունենալու կորոնավիրուսով վարակվելու: Իհարկե, մենք այլ խթաններ նույնպես պետք է մտածենք, թե ինչպես շահագրգռենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք պատվաստվեն»,– ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պատշաճ իրազեկման կարևորությունը. «Սա պետք է լինի առաջիկայում մեր ամենօրյա աշխատանքը՝ նախարարություններում, գերատեսչություններում, ընկերություններում: Սա չափազանց կարևոր առողջապահական, տնտեսական խնդիր է մեր երկիրն աշխարհի քարտեզի վրա ճիշտ դիրքավորելու առումով»:
10:24 27.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ10:20 27.11.2024
Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստՆոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ […] ...
10:00 27.11.2024
ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածումՎաշինգտոնը կարծում է, որ Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» միջև համաձայնության հասնելը կարող է ազդել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դիրքորոշման վրա Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, կարող է շրջադարձային լինել»,- ասել է նա լրագրողների համար հատուկ ճեպազրույցում։ Պաշտոնյայի խոսքով՝ նշված […] ...
09:52 27.11.2024
Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աստանա այցի նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարևորությունը եվրասիական տարածքում անդամ երկրների ինտեգրման համար։ «Աստանան և Մոսկվան արդյունավետորեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որն այսօր դարձել է եվրասիական տարածքում ինտեգրման կարևոր մեխանիզմ և ձեռք է բերել միջազգային հեղինակություն»,- գրել է նա «Ղազախստան և Ռուսաստան. […] ...
09:45 27.11.2024
Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համարԿոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի Միացյալ Թագավորության քաղաքացիների համար՝ ի պատասխան հարավամերիկյան այս երկրի քաղաքացիների վերաբերյալ Լոնդոնի նման որոշման։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Եթե Միացյալ Թագավորությունը վերականգնել է վիզաների անհրաժեշտությունը Կոլումբիայի ժողովրդի համար, ապա պետք է ասեմ, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, Կոլումբիայի կառավարությունը վիզա կխնդրի բրիտանացի քաղաքացիներից, ովքեր ցանկանում են […] ...
09:39 27.11.2024
ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրել է. «Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։ Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա: Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, […] ...
09:35 27.11.2024
Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համարԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է 24 միլիարդ դոլար հատկացնել Կիևին լրացուցիչ ռազմական օգնության և ամերիկյան զենքի պաշարների համալրման համար։ Այս մասին հայտնել է Politico-ն։ Կոնգրեսում իր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ օրենսդիրները հարցումը ստացել են նոյեմբերի 25-ին։ Վաշինգտոնի վարչակազմն ակնկալում է, որ 16 միլիարդ դոլար կհատկացվի այն զենքի «ամերիկյան պաշարները համալրելու» համար, որոնք նախկինում ուղարկվել […] ...