ՀՖՖ-ն պարզաբանումներ է ներկայացրել աղմկահարույց հրապարակումների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

ՀՖՖ-ն պարզաբանումներ է ներկայացրել աղմկահարույց հրապարակումների վերաբերյալ

17:33 06.07.2018

ՀՖՖ անդամությունից 8 ակումբների հեռացման պատճառները և հիմքերը

Համաձայն մամուլի որոշ հրապարակումների` ՀՖՖ-ն իր անդամներից թվով ութ անդամների հեռացնելով, իբրև թե նպատակ է հետապնդել հեռացնելու ընդդիմադիր ակումբներին, որոնք հաջորդ ժողովներին կարող էին քվեարկել ընդդեմ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը: Նշված և այլ բազմաթիվ հրապարակումներն ըստ էության հարցի թերի, սխալ ըմբռնման, իսկ որոշ դեպքերում նաև հանրությանը դիտավորյալ ապակողմնորոշելու միտում են հետապնդում:

ՀՖՖ-ն՝ իր գործունեության ամբողջ ընթացքում, իր իսկ կանոնադրության պահանջների կատարումն առավելագույնս ապահովելու նպատակով, ինչպես նաև նույն կանոնադրությամբ սահմանված իր և իր անդամների իրավունքների և պարտականությունների պատշաճ իրականացման համար պարբերաբար ստիպված է լինում անդրադառնալ նաև իր անդամների հեռացման հարցին: Դա նորություն չէ և նախկինում ևս անդամները, որոնք չեն կատարել իրենց կանոնադրական պարտականություները՝ նույնպես հեռացվել են ՀՖՖ կազմից:

Այս տարի անդամությունից հեռացվել են թվով 8 ակումբներ.

  1. «Արմավիր ՖԱ» ՀԿ-ն
  2. «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ն
  3. «Էստեղլալ-Կոտայք ՖԱ» ՀԿ-ն
  4. «Զվարթնոց-ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ն
  5. «Միկա ՖԱ» ՀԿ-ն
  6. «Ուլիս ՖԱ» ՀԿ-ն
  7. «Ֆուրման Աբրահամյան ՖԱ» ՀԿ-ն
  8. «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն:

Նշված ակումբներից առաջին չորսը՝ «Արմավիր ՖԱ» ՀԿ-ն, «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ն, «Էստեղլալ-Կոտայք ՖԱ» ՀԿ-ն և «Զվարթնոց –ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ն դադարեցրել են իրենց գործունեությունը և լուծարվել են դեռևս 2017-ի դեկտեմբերին: Նման պայմաններում և ամենամեծ ցանկության դեպքում անգամ՝ իրենք այլևս չէին կարող շարունակել իրենց ՀՖՖ անդամությունը և նրանց անդամության դադարեցումը կրել է զուտ տեխնիկական բնութ:

«Միկա ՖԱ», «Ուլիս ՖԱ» և «Ֆուրման Աբրահամյան ՖԱ» ՀԿ-ները, դադարացնելով իրենց ֆուտբոլային գործունեությունը, վերջին մի քանի տարիների ընթացքում առհասարակ որևէ կապ ՀՖՖ հետ չեն պաշտպանել, անդամավճարի մասով կուտակել են երկար տարիների պարտքեր, որոնք ՀՖՖ բազմաթիվ պահանջներից հետո չեն վճարվել։ Ավելին, «Միկա» և «Ուլիս» ակումբներն անգամ պատվիրակներ չեն ներկայացնել ՀՖՖ նախորդ ժողովներին:

Ինչ վերաբերում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անդամության անմիջապես կասեցման և միաժամանակ անդամությունից հեռացման առաջարկին, ապա դա եղել է հարկադրված քայլ, որի համար հիմք են հանդիսացել վերջինիս կողմից ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ կանոնադրությանների և կանոնակարգերի բազմակի, կոպիտ և գիտակցված խախտումները: Մասնավորապես, նշված ակումբն իր առջև դնելով ամեն գնով չեմպիոն դառնալու նպատակը՝ թույլ է տվել, որ իր պաշտոնատար անձը ներգրավվի պայմանավորված խաղի կազմակերպման մեջ, ինչի արդյունքում ՀՖՖ կարգապահական մարմինների կողմից կայացված որոշումների դեմ Սպորտային արբիտրաժային դատարան սահմանված կարգով բողոք ներկայացնելու փոխարեն՝ ՀՖՖ-ի դեմ ներկայացվել են հայցեր ընդհանուր իրավասության դատարաններ:

Դրանով և գիտակցաբար՝ ակումբը, ըստ էության, ակնկալիք է ունեցել և նախաձեռնել է ՀՖՖ ներքին գործերին պետության կողմից միջամտության գործընթացը, շատ լավ հասկանալով, որ նման միջամտությունը շատ վտանգավոր է և կարող է կործանարար հետևանքներ ունենալ հայկական ֆուտբոլի համար, քանի որ ցանկացած նման տեսակի պետական միջամտություն կարող է պատճառ հանդիսանալ ՖԻՖԱ-ի կողմից ՀՖՖ-ին որակազրկելուն։

Բոլոր նրանք, ովքեր հետևում են ԶԼՄ-ների հրապարակումներին, կհաստատեն այն, որ «Շիրակ ՖԱ»-ն նախաձեռնել է նաև ՀՖՖ հեղինակության և իմիջի դեմ ուղղված սև PR-ի գործընթաց, որի միակ նպատակը եղել է իրենց կողմից կատարված արարքից հանրության ուշադրության շեղումը, ինչպես նաև բոլոր հնարավոր մեղադրանքների սլաքը դեպի ՀՖՖ ուղղումը։

Այսպիսով՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից խախտվել են ՀՖՖ կանոնադրության 6-րդ գլխի 2-րդ կետով սահմանված անդամի պարտականությունների գերակշիռ մասը, որն էլ պատճառ է հանդիսացել վերջինիս ՀՖՖ անդամությունից հեռացման համար:

Առևտրային կազմակերպությունները ևս կարող են անդամագրվել ՀՖՖ-ին

Մամուլում շատ էին նաև նոր անդամագրված անդամների վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները: Մասնավորապես, հարց էր առաջացել այն մասին, որ ՀՖՖ-ն, խախտելով իր իսկ կանոնադրությունը, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ անդամագրել է նաև առևտրային կազմակերպությունների: Նշված հրապարակումները նույնպես իրավիճակը խեղաթյուրված ներկայացնելու նպատակ են հետապնդում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախկինում գործող 125 հոդվածը սահմանափակում էր իրավաբանական անձանց միության մեջ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների համատեղ անդամակցությունը, այսինքն՝ իրավաբանական անձանց միությունները պետք է բաղկացած լինեին կամ միայն առևտային, կամ էլ միայն ոչ առևտրային կազմակերպություններից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկար տարիներ պայքարել է այդ սահմանափակումը վերացնելու ուղղությամբ, անգամ օրենսդրական մի շարք նախաձեռնություններ են ներկայացվել Ազգային ժողով ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ ԱԺ պատգամավորների միջոցով: Այդ սահմանափակման հետևանքով էր, որ «ՖԱ Արարատ» ՀՁ ՓԲԸ-ն երկար տարիներ հնարավորություն չուներ անդամագրվելու ՀՖՖ-ին:

ՀՖՖ կանոնադրությունը սակայն հստակ սահմանում է, որ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում, ՀՖՖ-ին կարող են անդամագրվել նաև առևտրային կազմակերպությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով, որոնք ուժի մեջ են մտել 2017-ի փետրվարի 4-ից, վերացվել են վերը նշված սահմանափակումները, դրա հետևանքով էլ այս տարի մեծ քանակով ակումբներ, այդ թվում նաև «Արարատ ՖԱ» ՀՁ ՓԲԸ-ն, հնարավորություն ստացան անդամագրվել ՀՖՖ-ին:

ՀՖՖ անդամությունից հեռացնելը արգելք չէ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերում մասնակցությանը

Շատ ֆուտբոլասերներ մտահոգություն են հայտնում, որ օրինակ «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին ՀՖՖ անդամությունից հեռացնելով՝ ՀՖՖ-ն զրկել է ակումբին ՀՀ առաջնություններին մասնակցելու հնարավորությունից: Նշված մտահոգություններն անտեղի են, քանի որ ՀՖՖ մրցաշարերին մասնակցությունն առհասարակ որևէ կերպ կաշկանդված չէ ՀՖՖ անդամության հանգամանքով: Բոլոր ակումբները, անկախ այն հանգամանքից նրանք հանդիսանում են ՀՖՖ անդամ, թե ոչ, ցանկության դեպքում կարող են մասնակցել ՀՖՖ մրցաշարերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP