16:05 06.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արենիում ամփոփեց ու լրագրողներին ներկայացրեց Ամուլսարի հանքի հարցով Ջերմուկում իր ունեցած հանդիպումների արդյունքները։ Վարչապետը նշեց, որ կողմ չէ այդ հարցում առանց խորապես փաստարկված հիմնավորումների որոշումներ ընդունելուն ։
«Ցավում եմ, որ այդպիսի դիրքորոշումներ ունեն, և ես հույս ունեմ, որ համագործակցության դաշտ կլինի։ Փաստահավաք խումբն անպայման կստեղծվի։ Մենք պետք է փաստեր ունենանք, անկախ նրանից, թե ինչ դիրքորոշումներ ունեն կողմերը, մենք մեր դիրքորոշումն ունենք, որը չի փոխվում»,- հայտնեց Փաշինյանը։
Մինչ Արենի ժամանելը վարչապետը հանդիպում էր ունեցել Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ու Ջերմուկ համայնքի ներկայացուցիչների հետ։ Փաշինյանն այդ հանդիպման ընթացքում առաջարկեց փաստահավաք խումբ կազմել ու փորձաքննություն իրականացնել ընկերության փաստաթղթերի, հանքավայրի շահագործման բնապահպանական խնդիրների հետ կապված հարցերում։ Սրա համար վարչապետը խնդրեց ժամանակ տրամադրել։
Ջերմուկի բնակիչների ներկայացուցիչները համաձայնեցին՝ պնդելով, սակայն, որ այդ ընթացքում հանքավայրը չշահագործվի։ Շահագործող ընկերությունը, սակայն, համաձայնելով ժամանակ տալ, հրաժարվեց դադարեցնել աշխատանքը՝ հիմնավորելով, որ փորձաքննությունները կարող են երկար տևել ու ֆինանսական խնդիրներ առաջացնել իրենց համար։
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...