Ճանապարհաշինական պետական ծրագրով կհիմնանորոգվի Գյումրի-Արմավիր ճանապարհի ևս 2,5 կմ հատված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ճանապարհաշինական պետական ծրագրով կհիմնանորոգվի Գյումրի-Արմավիր ճանապարհի ևս 2,5 կմ հատված

19:59 03.05.2021

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհը համարվում է Գյումրի-Երևան միջպետական մայրուղուն այլընտրանք՝ ավելի շատ բեռնատարների համար։ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության մեկնարկով պայմանավորված՝ Գյումրի-Արմավիրը դարձավ ավելի ծանրաբեռնված մայրուղի հիմնականում բեռնատարների համար։ Ծանրաքաշ մեքենաների ինտենսիվ անցուդարձի պատճառով հին ճանապարհի վիճակն ավելի վատացավ։

70 կմ երկարության Գյումրի-Արմավիր ճանապարհն անցնում է Ախուրյանի նախկին վարչական տարածքի 5 և Անի խոշորացված համայնքի 8 գյուղերի միջով: Հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածն էլ Գյումրի-Ղարիբջանյանն է, որի երկարությունը 2,5 կմ է, շատ հին՝ 50 տարվա ասֆալտաշերտից բան չի մնացել, հողային ծածկույթը մեքենաների երթևեկելի գոտին է համարվում։

Ճանապարհի քայքայված, խոր ու անհաշվելի փոսերով ամեն օր և օրական 2 անգամ հանրապետական ճանապարհի ուղղության վրա գտնվող 13 գյուղերով անցնում է միջհամայնքային երթուղին սպասարկող վարորդը: Ուղևորներ գրեթե չկան, բայց տարբերակ չունի՝ թեկուզ քանդված ճանապարհով սպասարկումը պետք է իրականացնի։ 2020-ին կապիտալ նորոգված 8 կմ հատվածը շահագործման հանձնելուց հետո ուսումնասիրություններ են կատարվել ճանապարհի շարունակության՝ մոտ 16 կմ երկարության հատվածում։ Տրվել է եզրակացություն, որ հանրապետական նշանակության ճանապարհի վտանգավոր հատվածները ենթակա են հիմնային նորոգման։

Այս տարի հիմնանորոգման առաջնահերթությունը Գյումրի-Ղարիբջանյան 2,5 կիլոմետրինն է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ հիմնանորոգման նախագծանախահաշվային փաթեթը պատրաստ է։

Գյումրի-Իսահակյան Մ7 հանրապետական ավտոճանապարհի մոտ 2,5 կմ երկարության հատվածը, որն անցնում է Ղարիբջանյան գյուղի մասով, այս տարվա ծրագրում է։ Այն հիմնանորոգվելու է պետական միջոցներով։ Հանրապետական նշանակության այս ճանապարհահատվածը մոտ 70 կմ է, առավելությունը տրվել է այն հատվածներին, որոնք խիստ անբարեկարգ են։ Հիմա հիմնանորոգման նախագիծը փորձաքննության փուլում է, դրա համար կա պայմանագրային ժամկետ մինչև 30 աշխատանքային օր, որը դեռ չի լրացել։

Մնացած  առավել վտանգավոր հատվածները ծրագիր ընդգրկելու ժամկետներ չեն նշվում։ Այժմ միայն Ղարիբջանյան գյուղի ճանապարհի նորոգման նախագծային աշխատանքների փորձաքննության ժամկետներն են հայտնի, որին կհաջորդի շինընկերության ընտրության մրցույթը։ Գործընթացները, վստահեցնում են, որ երկարատև չեն լինելու, նշված հատվածում աշխատանքները, սպասում են, որ կմեկնարկեն այս ամսվա վերջին։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom, SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP