Մեծ հավանականություն կա, որ կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների ճամփորդելու սահմանափակումներ կարող են մտցվել. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Մեծ հավանականություն կա, որ կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների ճամփորդելու սահմանափակումներ կարող են մտցվել. Փաշինյան

13:38 03.05.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ընթացքում.

 

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգելի պատգամավորներ,

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրեց, թե ինչի համար ենք հավաքվել: Ըստ էության, այո, մենք հավաքվել ենք, որպեսզի ի կատար ածենք այն պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Մինչ այդ քննարկումներ են եղել Հանրապետության նախագահի հետ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ սույն թվականի հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այսօր այս փուլն է՝ ընտրությունների առաջին փուլն է:

Հետևյալն եմ ուզում ընդգծել. այս ընթացքում շատ քննարկումներ, շահարկումներ են լինում այն մասին, որ ահա, ինչ-որ պահի ինչ-որ ուժեր փորձելու են երկրորդ փուլում, այսպես ասած, այլ սցենար զարգացնել: Ես նախորդ անգամ ասել եմ այս ամբիոնից, որ եթե պայմանավորվածությունները խախտելու այդպիսի փորձեր լինեն, մենք ունենք պատրաստի լուծում՝ այդ դեպքում «Իմ  քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ: Եվ հույս ունեմ, որ պայմանավորվածությունները որևէ կերպ խախտելու փորձեր չեն արվի:

Բայց ես այսօր չեմ պատրաստվում, բնականաբար, որպես վարչապետի թեկնածու ելույթ ունենալ: Ուզում եմ պարզապես, ձեր թույլտվությամբ, մեկ հարցի անդրադառնալ՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ:

Այսօր ես պատվաստվել եմ կնոջս հետ կորոնավիրուսից և ուզում եմ բոլորին կոչ անել՝ անպայման պատվաստվել: Ազգային ժողովի պատգամավորներին էլ եմ խնդրում, որ պատվաստվեն, ընդ որում՝ լուսաբանեն այդ պատվաստման փաստը, որովհետև հիմա աշխարհում կա շատ լայն քննարկում, և կա մեծ հավանականություն, որ, ասենք, 2021 թվականի երկրորդ կեսից կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների ճամփորդելու սահմանափակումներ կարող են մտցվել: Հիմա քննարկվում է այդ հարցը: Որոշում կկայացվի՞, թե՞ ոչ՝ այս պահին դժվար է ասել, բայց մենք պետք է տեղյակ լինենք սրանից: Ինչո՞ւ 2021 թվականի երկրորդ կեսին: Որովհետև հիմա արդեն պատվաստանյութերի շուկան, այսինքն՝ մատակարարումները կարգավորվում են, հասանելիությունն ընդլայնվում է, և պատվաստման ամբողջական ցիկլն ավարտելու համար անհրաժեշտ է մինչև 2 ամիս ժամանակ:

Ուզում եմ ընդգծել, որ մենք հիմա ունենք պատվաստանյութի բավական մեծ պաշար ձեռք բերած, ընդ որում՝ տարբեր տեսակի պատվաստանյութերի, և հնարավորություն ունենք սկսել լայնածավալ պատվաստումները: Ընդ որում՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք հիմա թվերի անկման փուլում ենք, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, կարող ենք արագ տեմպերով հաղթահարել համաճարակը: Եվ ինչո՞ւ է սա կարևոր:

Ես խոսեցի Հայաստանի չպատվաստված քաղաքացիների՝ դեպի արտերկիր մեկնելու հնարավոր սահմանափակումների մասին, այսինքն՝ սա նշանակում է, որ նույնիսկ բացասական պատասխանի դեպքում, եթե քաղաքացին պատվաստված չէ, կարող են լինել ճամփորդելու սահմանափակումներ: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ միջազգային տուրիստական գործակալությունների համար, որպես ուղղություն ակտիվացնելու համար, շատ կարևոր չափանիշ է ընտրված, թե տվյալ երկրում պատվաստումների ինչ մակարդակ է արձանագրվել: Հիմա արդեն Երևանի, Հայաստանի տարբեր զբոսաշրջային վայրերում կարելի է տեսնել, բարեբախտաբար, զբոսաշրջիկների, և եթե մենք պատվաստման ցիկլը ճիշտ կազմակերպենք, կարող ենք վերադարձնել 2019 թվականի ծավալները:

Շատ կարևոր է նաև, որ հյուրանոցները, հանրային սննդի օբյեկտները և սպասարկման ոլորտի ընկերությունները կազմակերպեն իրենց աշխատողների պատվաստման գործընթացը: Այսօր առավոտյան մենք առողջապահության նախարարի հետ քննարկում էինք, որ գուցե պետական ինչ-որ տարբերանշան թողարկվի, որ այն ձեռնարկությունները՝ կլինեն ռեստորաններ, հյուրանոցներ և այլն, որտեղ աշխատողների 70 և ավելի տոկոսը պատվաստված է, այդտեղ նշվի, որ այդ ընկերություններում գտնվելը, նրանց ծառայություններից օգտվելը համեմատաբար կամ ընդհանուր առմամբ անվտանգ է:

Կոչ եմ անում նաև պատվաստանյութերի հետ կապված շահարկումներին չտրվել, որովհետև ասում են, օրինակ, 200 մլն պատվաստման դեպք է եղել և, օրինակ, 187 կամ 200 բողոք: Տարբեր: Նույնիսկ գրանցվել է ինչ-որ մահվան դեպք: Այսօր մտածեցի, որ  եթե 200 մլն մարդու ուղղակի սովորական խմելու ջուր տանք, որ ինքը խմի, այդ 200 մլն մարդու շրջանում, ջուր խմելուց հետո, կարող են լինել մարդիկ, որ կվատանան, վստահաբար, մարդիկ կլինեն, որ կմահանան, որովհետև, դժբախտաբար, մարդիկ մահանում են: Եվ կոչ եմ անում այդ քարոզչական տրյուկներին, հնարքներին չտրվել, հատկապես հանրային լիդերներին, առաջնորդներին կոչ եմ անում նաև սեփական օրինակով ի ցույց դնել այդ պրոցեսի կարևորությունը:

Շնորհակալ եմ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

13:51 27.11.2024

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ է կորցրել։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` Բոնոն, Կուլիբալին, Ռենան Լոդին, Ժոաու Կանսելուն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ալեքսանդր Միտրովիչը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային […] ...

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

13:45 27.11.2024

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

Վրաստանի իշխող կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածուին։ Նա նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ Այս մասին հայտնում է Echo of the Caucasus-ը։ Կավելաշվիլին եղել է Վրաստանի IX եւ X գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Հոկտեմբերի 26-ին կայացած վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակի 18-րդ համարով։ Միխեիլ Կավելաշվիլիին անվանում են […] ...

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

13:40 27.11.2024

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։ Երկուստեք ընդգծվել է բազմակողմ […] ...

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

13:34 27.11.2024

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել գերմանական հանրահայտ Adidas ընկերության հետ։ Այդ մասին 22-ամյա թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ միացել եմ Adidas-ի ընտանիքին։ Արդեն վաղուց կորտում Adidas-ի մարզահագուստն եմ հագնում, քանի որ անկեղծ սիրում եմ այդ ընկերությունն ու արտադրանքը»,- գրել է Էլինան։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից է   ներկայացնում […] ...

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

BACK_TO_TOP