15:47 06.07.2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր՝ աղմուկ բարձրացրած հայտարարությանը, թե գանձատան մասունքներից Սուրբ գեղարդից մի կտոր տվել են ուրիշին:
«Ասեմ ձեզ՝ մեր եկեղեցիների շփման պրակտիկայում գոյություն ունի մասունքների փոխանակման փորձառություն: Մենք մասունքներ ունեցել ենք Գրիգոր Լուսավորչի շրջանից սկսած»,- ասաց նա՝ նշելով, որ ռուսական եկեղեցու առաջնորդի խնդրանքով գեղարդից մի հատված փոխանցվել է ռուս քաղաքապետի:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ կերպ է այդ մասունքն առանձնացվել, չի՞ վնասվել գեղարդը: Տեր Արշակն արձագանքեց, որ գեղարդը չի վնասվել և չի կոտրվել, իսկ թե ինչպես է առանձնացվել մասունքը, պատասխանեց.
«Ես չեմ կարող պատկերավոր լեզվով նկարագրել, այդ մասնագիտական կարողությունները չունեմ, առաջիկա առիթներից մեկում կարող եք մոտենալ, երկրպագել և ինքներդ համոզվել»:
Հարցին՝ ինչո՞ւ թույլ տվեցին՝ բռնություն կիրառվի «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների նկատմամբ, նա պատասխանեց, որ նման տեղեկություն չունի, կարող է միայն հաստատել, որ եթե անգամ նման դիմակայություն եղել է, դա անհրաժեշտ պաշտպանություն է եղել, որովհետև խանգարվել է դիվանատան, եկեղեցու բնականոն գործունեությունն ու ծառայությունը:
21:00 28.04.2025
Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալԿիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...
20:47 28.04.2025
Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանությունԱպրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են […] ...
20:35 28.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է ՀայաստանՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ […] ...
20:30 28.04.2025
«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել ենԱ Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։ Այժմ չեմպիոնական գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։ Վիճակագրական ընկերության սուպերհամակրգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։ Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ շարունակում էր մնալ ֆավորիտ։ Միլանյան թիմն Ա […] ...
20:24 28.04.2025
Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1876 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +165 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...
20:20 28.04.2025
Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումըԱռևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...