Վարկային պատմությունների փոխանակում․ ԵԱՏՄ-ն կհեշտացնի միության տարածքում անդամ պետությունների քաղաքացիների համար վարկ ստանալը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+4.09 oC

Վարկային պատմությունների փոխանակում․ ԵԱՏՄ-ն կհեշտացնի միության տարածքում անդամ պետությունների քաղաքացիների համար վարկ ստանալը

15:59 01.05.2021

«Բավականին մշակված լուծումներ կան, և կսկսվի այդ հարցի շրջանառությունը, խոսքը վերաբերում է նրան, որ վարկային պատմությունների փոխանակում իրականացվի, ինչը հնարավորություն է տալիս ԵԱՏՄ ցանկացած երկրում հաճախորդի համաձայնությամբ վարկային պատմության վերաբերյալ զեկույց ստանալ, ըստ այդմ, ԵԱՏՄ ցանկացած երկրի ցանկացած բանկ հնարավորություն կստանա ունենալ տեղեկատվություն այլ երկրի քաղաքացու վարկային պատմության մասին, եթե ցանկանում է վարկ ստանալ»,- այս մասին Կազանում ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստից հետո  «Շանթ», հանրային հեռուստաընկերություններին և հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել  է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

«Հայաստանի անձնագրով կարելի է դիմել բանկին վարկ ստանալու համար, և եթե անհրաժեշտություն լինի և անձնագրի տերը համաձայն լինի վարկային պատմությունը տրամադրել այդ բանակին, ապա տվյալ բանկի համար  հասանելի կլինի վարկային զեկույցը, ինչը տվյալ անձի համար կհեշտացնի վարկ ստանալու գործընթացը էականորեն, որովհետև, եթե հիմա փորձում եք ԵԱՏՄ անդամ երկրում վարկ ստանալ, ձեր վարկային պատմության մասին որևէ տեղեկություն չկա, իսկ դուք գիտեք, որ վարկային պատմությունը կարևորագույն նախապայման է վարկավորման հետ կապված»,-նշել է նա։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը հինգ տարով

17:32 28.11.2024

Եվրոպական խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը հինգ տարով

Եվրոպական խորհուրդն այսօր հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար, ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ: «Եվրոպական խորհուրդն այսօր, գրավոր ընթացակարգից հետո, նշանակեց Եվրոպական հանձնաժողովին՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Եվրահանձնաժողովի նախագահը կլինի […] ...

Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ. Վաղարշակ Հակոբյան

17:25 28.11.2024

Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ. Վաղարշակ Հակոբյան

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում. ողջունելով Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Ազգային ժողովում՝ ասել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը: «Մենք հատկապես կարեւորում ենք մեր պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը` հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագրի դրույթների վրա»,- ասել […] ...

Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. Ոստիկանությունը զգուշացնում է

17:20 28.11.2024

Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. Ոստիկանությունը զգուշացնում է

Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: «Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում կատարած մեքենա, իսկ վարորդը, վարչական […] ...

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

17:14 28.11.2024

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Մեծ Մասրիկ բնակավայրի մի բնակիչ էլ Վարդենիսի բաժին է ներկայացրել ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների […] ...

Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել. վարչապետ

17:09 28.11.2024

Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքառաջադրվել [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները) կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային […] ...

ՀԱՊԿ երկրները Գազայի հատվածում կրակը դադարեցնելու կոչ են արել

17:02 28.11.2024

ՀԱՊԿ երկրները Գազայի հատվածում կրակը դադարեցնելու կոչ են արել

ՀԱՊԿ երկրները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և ամբողջ տարածաշրջանում։ Կրեմլի կայքում հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան հռչակագիրը։ «Մենք խորապես մտահոգված ենք պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ, որը Գազայի հատվածում և Լիբանանում հանգեցրել է ավերիչ հումանիտար ճգնաժամի և զգալի քաղաքացիական զոհերի։ Մենք կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի […] ...

BACK_TO_TOP