10:10 01.05.2021
ԱՄՆ-ը քննադատել է Ռուսաստանին և Չինաստանին` իրենց հակակորոնավիրուսային պատվաստանյութերը գնելու կոչերի համար: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի` կորոնավիրուսի տարածման դեմ արձագանքման գլոբալ միջոցառումների հարցերով համակարգող Գեյլ Սմիթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա`Չինաստանը և Ռուսաստանն ակտիվորեն խրախուսում են երկրներին գնել իրենց պատվաստանյութերը։
«ԱՄՆ-ն մտադիր չէ պատվաստանյութերի մարկետինգով զբաղվել: Մենք խթանում ենք պատվաստանյութերը՝ ելնելով քաղաքական ռազմավարությունից, որովհետև պատվաստումը համաճարակին վերջ տալու լավագույն միջոցն է», – ասել է դիվանագետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերության կողմից պատրաստած հակակորոնավիրուսային պատվաստանյութն ընդգրկել է արտակարգ իրավիճակների ժամանակ կիրառման թույլատրվող պատվաստանյութերի ցանկում:
12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ12:45 27.11.2024
AFP. ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային տեղեկացրել է Գազայում հրադադարի պատրաստակամության մասինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդներին տեղեկացրել է Գազայի հատվածում հրադադարի պատրաստակամության մասին։ Այս մասին Agence France-Presse-ին (AFP) հայտնել է արմատական կազմակերպության անանուն ներկայացուցիչը։ «Մենք Եգիպտոսում, Կատարում և Թուրքիայում միջնորդներին տեղեկացրել ենք, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման լուրջ համաձայնագրի Իսրայելի հետ»,- ասել է նա։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը […] ...
12:38 27.11.2024
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են երիտասարդական և վաղ մանկության զարգացման ծրագրերի ուղղությամբ առաջնահերթություններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովային: Հանդիպման առանցքում եղել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ 2026-2030 թվականների գործունեության շրջանակի` առավելագույնս համապատասխանեցումը ԿԳՄՍՆ առաջնահերթություներին, […] ...
12:31 27.11.2024
«Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակն ու Լևանդովսկիի 100-րդ գոլը«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում ֆրանսիական «Բրեստի» դեմ տնային խաղում 10-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոցն ու մրցաշարում խփեց 100-րդ գոլը։ 36-ամյա Լևանդովսկին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստն է, որը 100 և ավելի գոլ է խփել։ Չեմպիոնների լիգայում լեհ ֆուտբոլիստից շատ գոլ խփել են Կրիշտիանու Ռոնալդուն (140) և Լիոնել […] ...
12:30 27.11.2024
18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ՔՈԳՎ Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն ու մարզի պարեկները, իրացնելով ստացված տեղեկություններն ու համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Արենի գյուղի բնակիչ 18-ամյա երիտասարդը Կապի գլուխ կոչվող տարածքում և իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մեջ թմրամիջոց է պահում: Հետագա միջոցառումներով երիտասարդը վերոհիշյալ տարածքում հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային […] ...
12:25 27.11.2024
Կապահովվեն իրավական հիմքեր թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտումԻրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքում առկա անհամապատասխանությունների վերհանման եւ շտկման տրամաբանությամբ, ինչպես նաեւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 27-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել […] ...
12:18 27.11.2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայությանՀաշվի առնելով հանրապետությունում եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳ նախարարի հանձնարարականով ուժեղացված ծառայության են անցել Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը։ «Ոստիկանները և փրկարարները կարգավորում են երթևեկությունը, օգնում վարորդներին։ Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ ...