18:23 30.04.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ապրիլ-նոյեմբեր ամիսներին կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։
Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 30-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Ծրագրի մեկնարկը ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ՝ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ներկաներին «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի մեկնարկի կապակցությամբ և մշակութային կրթության կարևորության մասին իր խոսքն ուղղել ծրագրի մասնակից դպրոցականներին:
«Ապրելով հետպատերազմյան իրողության մեջ, մենք հաճախ ենք խոսում անվտանգության մասին: Այս առումով ուզում եմ կրկնել իմ այն միտքը, որ ամենամեծ անվտանգությունը սկսվում է կրթությունից, որի հիմքը դրվում է վաղ հասակից՝ մանկապարտեզից, դպրոցից, որտեղ սկսում եք գրել, կարդալ, մտածել: Կրթությունը հենց այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը: Դպրոցներում կրթություն ստանալուն զուգահեռ անհրաժեշտ է ստանալ նաև հոգևոր կրթություն՝ հաղորդակցվելով մշակույթին և արվեստին: Այս գեղեցիկ և կարևոր նախաձեռնությունը ձեր դպրոց գալով իր հետ կբերի հոգևոր և դրական մեծ լիցքեր»,- նշել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ «Քո արվեստը դպրոցում» նախաձեռնության և արվեստագետների հետ հանդիպումների միջոցով դպրոցականները կիմանան և կճանաչեն ճշմարիտ արվեստը:
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակից բոլոր կողմերին՝ այն ստեղծելու, կազմակերպելու և իրականացնելու համար:
«Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրն այս տարի կիրականացվի նոր ձևաչափով. այն ներառում է դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետների հետ:
Խոսելով կրթություն-մշակույթ ոլորտների համագործակցության մասին, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս համագործակցությունը հավելյալ արդյունք ստանալու հրաշալի օրինակ է:
«Այս ծրագիրն առաջին տարին չէ, որ իրականացվում է: Նախորդ տարի համավարակով պայմանավորված հնարավոր չեղավ իրականացնել ծրագիրը, սակայն այդ հանգամանքը ժամանակային առումով հնարավորություն է ընձեռել առավել արդյունավետ աշխատել ծրագրի մշակման ուղղությամբ՝ ձևաչափի և գործիքակազմի առումով առավել շոշափելի արդյունք ապահովելու համար»,- ասել է նախարարի տեղակալը և վստահություն հայտնել, որ այս նոր ձևաչափը, որով մեկնարկել է ծրագիրը, արդեն տարեվերջին առավել տեսանելի կլինի:
Շարունակելով իր խոսքը, Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ արվեստը հանրակրթության համար վճռորոշ նշանակություն ունի և ոլորտի բարեփոխումները դիտարկվում են արվեստի ընդգրկմամբ: Այս իմաստով, հղում կատարելով հանրակրթության պետական չափորոշչին, նա նշել է, որ առանձնացվել է նոր բնագավառ՝ «Արվեստ և արհեստ»:
«Դպրոցում առաջին դասարանից սկսած մինչև ավարտելը՝ արվեստը պետք է ներկա լինի. այն կարևոր և առանցքային նշանակություն ունի, որովհետև մենք չենք կարող լուծել ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացման խնդիրը, եթե դպրոցում ինչ-որ մի պահ կտրվի կապը արվեստի հետ»,- կարևորել է նախարարի տեղակալը:
«Սիրելի աշակերտներ, հնարավոր է ձեր մոտ հարց առաջանա, ինչու՞ մենք պետք է իմանանք արվեստ, ինչու՞ պետք է առնչվենք գեղարվեստական իրականության հետ»,- դպրոցականներին դիմել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և տվել կարևոր հարցի պատասխանը. ««Ամենաեսասիրական» նպատակով. կյանքի բարդություններից, իրականության առաջացրած բարդ հանգրվաններից մենք կարող ենք փախչել միայն մեկ իրականություն և դա գեղարվեստական իրականությունն է՝ երևակայության հորինվածքը: Բայց թյուր կարծիք կա, որ արվեստ իմանալ կարելի է առանց կրթվելու: Արվեստ ընկալելու համար մտքի աշխատանք և գիտելիքի կուտակում է հարկավոր: Խոսելով հոգեկրթության մասին, մենք խոսում ենք մեր հոգևոր փորձի մասին, իսկ դա ձեռք է բերվում միայն մտքի, աշխատանքի, ինքնակատարելագործման շնորհիվ»,- ասել է Արա Խզմալյանը և հավելել, որ այս նախագիծը միտված է գտնելու այն արահետը, որը կուղեկցի երիտասարդ սերնդին արվեստի անծանոթ և գեղեցիկ աշխարհ:
Տեղեկացնենք, որ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի առաջին փուլում՝ ապրիլ-մայիս ամիսներին Երևանում հանդիպում-դասախոսություններով հանդես կգան ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Վոլոդյա Մարգարյանը (Վալմար), ջազ երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, լուսանկարիչ Տաթև Մնացականյանը: Աբովյանում՝ կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին, դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը: Աշտարակում՝ ազգագրագետ և պարուսույց Գագիկ Գինոսյանը, Վանաձորում՝ ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը, Եղեգնաձորում՝ դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը:
«Քո արվեստը դպրոցում» ծրագիրն կանցկացվի Հայաստանի բոլոր մարզերում։ 30 արվեստագետների հետ հանդիպումներին կմասնակցեն հանրապետության 600 դպրոցների 8-12-րդ դասարանի աշակերտներ։ Դասախոսությունները կուղեկցվեն արվեստագետներին ներկայացնող հատուկ պատրաստված տեսաֆիլմերով և աուդիո-վիզուալ նյութերով։ Հանդիպումները կտեսանկարահանվեն և հասանելի կլինեն ծրագրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ www.facebook.com/arttoschool, որտեղ կանցկացվեն նաև խաղ-վիկտորինաներ՝ դպրոցականների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը մեծացնելու նպատակով։
«Քո արվեստը դպրոցում» ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-մշակութային կազմակերպություն, աշակերտ-արվեստագետ կապը, երիտասարդ սերնդին ծանոթացնել ժամանակակից արվեստագետների հետ, նրանց անցած ուղուն, ձեռքբերումներին, Հայաստանում առկա մշակութային հիմնահարցերին, ինչպես նաև նպաստել մասնագիտական կողմնորոշմանը:
23:05 28.04.2025
Ապրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. […] ...
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...
22:21 28.04.2025
Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրաԻրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...