Պետական մարմիններում ուսումնասիրություններից հետո ի՞նչ 3 խնդիր է առանձնացնում ՏՄՊՊՀ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Պետական մարմիններում ուսումնասիրություններից հետո ի՞նչ 3 խնդիր է առանձնացնում ՏՄՊՊՀ

14:27 06.07.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որը ՏՄՊՊՀ -ն ուսումնասիրություններ է կատարել պետական բոլոր մարմիններում և ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ  գործունեության շրջանում հատկապես 3  խնդիր կա:

1. Պետությանը պատկանող սահմանփակ ռեսուրսների օգտագործման իրավունքների ոչ մրցակցային կարգով տրամադրումը: Ինչպիսին է, օրինակ, առևտրային նպատակով ձկան, խեցգետնի և այլ պաշարների, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանումը մեր երկրում: Տվյալ թույլտվությունը ստանալու համար, սահմանված կարգի համաձայն, հայտատուն պետք է  ներկայացնի դիմում, որի հիման վրա էլ, առանց կոնկրետ չափորոշիչների, լիազոր պետական մարմինը նախապատվությունը, տվյալ պարագայում բիզնես գործունեություն իրականացնելու իրավունքը, տալիս է իր նախընտրած հայտատուին: Ստացվում է, որ որոշ տնտեսվարողներ կամայական կերպով հնարավորություն են ստանում օգտվելու պետական սահմանփակ ռեսուրսներից, իրականացնել բիզնես գործունեություն, իսկ մյուսները հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում:

2. Պետական գերատեսչությունների ենթակայության տակ գործող կառույցների կողմից բիզնես գործունեության իրականացում: Օրինակ՝ ՀՀ գյուղատնտըեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մատուցում է  ծառայություններ՝ կապված հանգստի և զբոսաշրջության հետ: ՀՀ ԱՆ «ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է վճարովի թարգմանչական գործունեություն, ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ը իրականացնում է գիշերակացի տրամադրում: Ֆինանսավորվելով պետական բյուջեից, այս կառույցները չեն վճարում ձեռնարկատիրական գործունեության համար սահմանաված հարկեր, տիրապետում են շատ ավելի շատ ֆինանսական միջոցների, ինչի արդյունքում էլ մրցակցային առավելություններ են ստանում նույն գործունեությամբ զբաղվող մասնավոր ընկերությունների նկատմամաբ:

3. Պետությանը պատկանող գույքի օտարման կամ վարձակալության  տրամադրում: Ինչպես գիտեք, այս գործընթացն իրականացվում է Պետական գույքի կառավարման վարչության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գերատեսչությունների կոմից: Շատ դեպքերում մրցույթները չեն անցկացվում  հրապարակային և տեղեկատվությունը ոչ բոլոր տնտեսվարողներին է լինում հասանելի: Օրինակ՝ բուհերում, դպրոցներում կամ այլ ուսումնական հաստատություններում բուֆետների տարածքների տրամադրումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP