Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների կարգը փոխվել է. Սահակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    397.78
  • RUBLE
    3.87
  • 408.04
WEATHER
--1.91 oC

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների կարգը փոխվել է. Սահակյան

16:16 28.04.2021

Հայաստանում փոփոխվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների կարգը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը:

Օրինակ՝ եթե նախկինում պոլիկլինիկաներն աշխատում էին շաբաթական 5 օր, ապա հիմա պիտի աշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին՝ 10:00-ից 16:00-ն:

Բացի դրանից, 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները, անկախ նրանից՝ ռիսկի խմբում են, թե ոչ, կարող են պատվաստվել AztraZeneca-ով:

«Իսկ «Սպուտնիկ V»-ի հարցով քաղաքականությունը չի փոխվել, այսինքն՝ առավել խոցելի խմբերը՝ 18-54 տարեկան, կպատվաստվեն: Հիմնականում կլինեն  բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները և սոցիալական պաշտպանության կազմակերպությունների անձինք»,- ասաց Սահակյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

13:04 15.01.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կմասնակցի ազգային բարերար տիար Սարգիս Բեդևյանի հուղարկավորության արարողությանը։ Այցի ընթացքում Նորին Սրբությունը կհանդիպի նաև թեմական ու ազգային կառույցների ներկայացուցիչների հետ և քննարկումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրերի շուրջ։ ...

Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ

12:58 15.01.2025

Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ

2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: ...

Վաղվանից կբարձրանա օդի ջերմաստիճանը

12:52 15.01.2025

Վաղվանից կբարձրանա օդի ջերմաստիճանը

Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 16-19-ին առանձին վայրերում սպասվում […] ...

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել

12:43 15.01.2025

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Կատարում բանակցությունների ժամանակ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնության շուրջ, հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով արաբ պաշտոնյաներին: «Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը երկուշաբթի երեկոյան սկզբունքորեն պայմանավորվել են պատանդներին ազատելու գործարքի շուրջ»,- գրում է թերթը։ Աղբյուրները կարծում են, որ համաձայնագրի մասին կհայտարարվի չորեքշաբթի կամ հինգշաբթի, դա կլինի ԱՄՆ-ի, Կատարի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին

12:35 15.01.2025

Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ:   ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշինքի երկրներին կոչ է արել պատրաստվել պատերազմի

12:27 15.01.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշինքի երկրներին կոչ է արել պատրաստվել պատերազմի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ «պատերազմը կանխելու լավագույն միջոցը դրան նախապատրաստվելն է» և դաշինքի երկրներին կոչ է արել «փոխել իրենց մտածելակերպը պատերազմի ժամանակ», ավելացնել պաշտպանական ծախսերը։ «Պատերազմը կանխելու համար մենք պետք է պատրաստվենք դրան: Հիմա ժամանակն է փոխել մեր մտածելակերպը, և դա նշանակում է, որ պետք է ավելի ուժեղացնենք մեր պաշտպանությունը, ավելացնենք […] ...

BACK_TO_TOP