16:04 28.04.2021
Արդյո՞ք կորոնավիրուսով պատվաստվելուց առաջ որևէ հետազոտության կարիք կա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս հարցն է տրվել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանին:
«Ոչ մի հետազոտություն պետք չէ. ո՛չ թրոմբոցիտների քանակի որոշում, ո՛չ հակամակարդիչների կիրառում: Դա պարզապես ավելորդ ռեսուրսների վատնում է»,- ասաց Սահակյանը:
Մասնագետը հայտնեց նաև, որ խոսքը վերաբերում է նաև ՊՇՌ հետազոտությանը՝ պարզելու՝ արդյոք մարդը վարակված է կորոնավիրուսով, թե ոչ:
«Նման անհրաժեշտություն չկա, քանի որ կարող է առավոտյան հանձնել, թեստը բացասական լինել, երեկոյան արդեն դրական լինել: Ուղղակի պետք է զգուշություն ցուցաբերի պատվաստվողը: Պարզապես պետք է իմանալ, որ պատվաստումը չի խորացնում իրավիճակը, որևէ կերպ չի ազդում հիվանդության ընթացքի վրա»,- ասաց Սահակյանը:
Միայն թե նշեց, եթե մարդը մինչև պատվաստվելը վարակվում է կորոնավիրուսով, այդ դեպքում պատվաստանյութը «չի աշխատում»:
13:04 15.01.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կմասնակցի ազգային բարերար տիար Սարգիս Բեդևյանի հուղարկավորության արարողությանը։ Այցի ընթացքում Նորին Սրբությունը կհանդիպի նաև թեմական ու ազգային կառույցների ներկայացուցիչների հետ և քննարկումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրերի շուրջ։ ...
12:58 15.01.2025
Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: ...
12:52 15.01.2025
Վաղվանից կբարձրանա օդի ջերմաստիճանըԵրևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 16-19-ին առանձին վայրերում սպասվում […] ...
12:43 15.01.2025
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկելԻսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Կատարում բանակցությունների ժամանակ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնության շուրջ, հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով արաբ պաշտոնյաներին: «Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը երկուշաբթի երեկոյան սկզբունքորեն պայմանավորվել են պատանդներին ազատելու գործարքի շուրջ»,- գրում է թերթը։ Աղբյուրները կարծում են, որ համաձայնագրի մասին կհայտարարվի չորեքշաբթի կամ հինգշաբթի, դա կլինի ԱՄՆ-ի, Կատարի […] ...
12:35 15.01.2025
Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ: ...
12:27 15.01.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշինքի երկրներին կոչ է արել պատրաստվել պատերազմիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ «պատերազմը կանխելու լավագույն միջոցը դրան նախապատրաստվելն է» և դաշինքի երկրներին կոչ է արել «փոխել իրենց մտածելակերպը պատերազմի ժամանակ», ավելացնել պաշտպանական ծախսերը։ «Պատերազմը կանխելու համար մենք պետք է պատրաստվենք դրան: Հիմա ժամանակն է փոխել մեր մտածելակերպը, և դա նշանակում է, որ պետք է ավելի ուժեղացնենք մեր պաշտպանությունը, ավելացնենք […] ...