Շիրակի մարզի գյուղերում հեղեղականխարգելման աշխատանքներ են տարվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզի գյուղերում հեղեղականխարգելման աշխատանքներ են տարվում

12:55 28.04.2021

Շիրակի մարզի 10 համայնքների 61 բնակավայրերում կատարվում են հեղեղումների կանխարգելման աշխատանքներ: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ մեծանում է սելավների վտանգը: Ջրահեռացման համակարգի բացակայության կամ խցանված լինելու հետևանքով գրեթե ամեն տարի սելավները շատ գյուղերում ողողում են տներն ու տնամերձները: Մարզպետարանում հեղեղների կանխարգելման ծրագիր է մշակվել, ու առանձնացվել են այն համայնքներն ու տեղամասերը, որոնք առավել հեղեղավտանգ են: Սելավատարների մաքրման աշխատանքները կատարվում են գյուղապետարանների միջոցներով:

Անցած տարվա հուլիսի 10-ին Մարմաշեն խոշորացված համայնքի դաշտերը, տնամերձերը, տների նկուղներն ու գյուղի ճանապարհը մնացել էին սելավաջրերի տակ: Տիղմն ու ավազը ծածկել էին հացահատիկի դաշտերը: Սելավների հետևանքները մեկ տարի անց էլ դեռ Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ գյուղի դաշտերում պահպանվել են: Վահրամաբերդում մաքրման աշխատանքներն այս տարածքից են սկսել: Հողե հունով առվով սարից ձնհալի ջրերը հասնում են դաշտեր, գնալու տեղ չունեն, ողողում են ցանքերը:

«Տարածքն այնպիսին է, որ ջրահեռացման լիարժեք տեղ չունենք: Նախկինում գնում էր մինչև Գյումրի քաղաք, Գյումրիով մինչև Ախուրյան գետ: Հիմա այդ հնարավորությունը չունենք: Ստիպված կատարում ենք որոշակի մաքրման աշխատանքներ, որ հարակից վարելահողերը պաշտպանենք: Հարցի լուծումը մնում է այն, որ վերջնական սելավատարը նախկին կարգով, հունով մաքրվի,որ հնարավորություն լինի տարվա մեջ մեկ անգամ մաքրելով դաշտերը պաշտպանել»,-SHANTNEWS-ին ասել է Վահրամաբերդ գյուղի վարչական ղեկավար Աղվան Մարտիրոսյանը:

Տեխնիկան հիմա ջրի համար ճամփա է բացում, որ հնարավոր հեղեղների ժամանակ վնասները քիչ լինեն ու ջուրը որոշ չափով ցանքերը շրջանցի: Վահրամաբերդից Հովունի գյուղ ու Գյումրի ձգվող ջրահեռացման համակարգը չի աշխատում: Մինչև 88-ը համակարգը գործել է, սելավաջրերը հոսել են դեպի Ախուրյան գետը: Հետերկրշարժյան տարիներին այդ տարածքում Գյումրիի բնակելի թաղամասերն են կառուցվել, ու ստացվել է, որ ջրահեռացման համակարգն ավարտվում է դաշտերի մեջտեղում:

«Շատ տեղերում կոնկրետ համակարգ չունենք, առուներ են, որոնց տարողունակությունն ավելի քիչ է, քան եկող ջուրը: Դրա համար շատ տեղերում նեղ հունի պատճառով առաջանում են հեղեղումները: Տեղեր կան՝ հնարավոր չէ հուները լայնացնել: Փորձում ենք մի քիչ խորացնելու հաշվին ջրի ավելի մեծ տարողունակություն ապահովել»,-SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը:

Օրինակը Վահրամաբերդում է: Դաշտամիջյան սելավատարը խորացնում են, որ հնարավորիս շատ սելավաջուր կարողանա տեղավորել: Գյուղի վարչական ղեկավարը նշում է, որ սա դաշտերը կապահովագրի մինչև առաջին հորդառատ անձրևը: Հողե հունով սելավատարով ավելին անել չեն կարող:

Սելավատարների մաքրումը անհապաղ սկսելու հանձնարարական է տրվել մարզի 10 համայնքի 61 բնակավայրերի ղեկավարներին: Որ գյուղերի տարածքում թեկուզ փոքրիկ առուներ ու գետակներ կան, մաքրման աշխատանքները անհրաժեշտություն են: Ընդհանուր Շիրակի մարզում մաքրման ենթակա է 40 հազար գծամետր սելավատար: Իսկ հեղեղումների վտանգը մարզում մինչև հուլիս պահպանվում է:

Այս տարի մարտի վերջին մարզի մի քանի գյույղերում ոչ մեծ վնասներով , բայց հեղեղումներ եղել են: Խոսքը Փանիկ, Հայկավան և Ոսկեհասկ գյուղերի մասին է: Այստեղ ևս առանձին տեղամասերում ջրահեռացման համակարգը բացակայում է:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

19:08 26.11.2024

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

19:00 26.11.2024

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

18:55 26.11.2024

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

18:51 26.11.2024

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: «Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ իրենց կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Դե յուրե Երևանը մնում է […] ...

ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

18:47 26.11.2024

ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այն կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։ «Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»,-ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը: ...

Որսագողության փորձ՝ Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում

18:41 26.11.2024

Որսագողության փորձ՝ Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում

Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում: Մի խումբ անձինք՝ զինված ակոսափող հրազենով, որսորդական հանդերձանքով և գիշերային տեսողության սարքավորումներով, ներթափանցել են հատուկ պահպանվող տարածք՝ ակնհայտորեն նպատակ ունենալով որս իրականացնել: CWR ռենջերները Տասանորդ (Դահնակ 2535 մ) լեռան լանջին կեսգիշերին մոտ՝ 23:30-ից սկսած, նկատել են […] ...

BACK_TO_TOP