Առաջարկում եմ՝ ԱԱԾ-ն ստուգի մեր թույլտվությունները․ Ամուլսարի հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Առաջարկում եմ՝ ԱԱԾ-ն ստուգի մեր թույլտվությունները․ Ամուլսարի հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչ

13:29 06.07.2018

Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման բացասական ազդեցության շուրջ վարչապետի մասնակցությամբ քննարկումների ընթացքում, այն բանից հետո, երբ վարչապետը կասկած հայտնեց, թե այս ամբողջ գործընթացը հրահրվել է պետությանը դատական գործընթացի մեջ ներքաշելու համար, շահագործող ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք պատրաստ են փորձաքննությունների իրականացմանը։

Մինչ այդ ընկերությունից պնդում էին, որ իրենք պատրաստ չեն դադարեցնել հանքի շահագործման աշխատանքները մինչև փորձաքննության ավարտը, քանի որ դա երկար կտևի, իսկ իրենց ներդրողների համար դա վատ ազդակ կլինի։ Ապա ներկայացուցիչը նշեց, որ առաջարկում են՝ ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ իրականացնի իրենց ընկերություններում, պարզի, թե ինչ պայմաններում են իրենք ստացել հանքը շահագործելու թույլտվությունը։

Նա ասաց, որ բնապահպանական փորձաքննություն իրականացնելու ժամանակը երկար է, ընկերության ներկայացուցչի պնդմամբ՝ այն կարող է տևել մինչև 3 ամիս, ինչին իրենք պատրաստ չեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե ոչ երեք ամիս, ապա որքա՞ն ժամանակ են պատրաստ տրամադրել փորձաքննության իրականացման համար։

Հարցին պատասխանելով՝ ընկերության նորանշանակ տնօրենը վստահեցրեց, որ իրենք ներդրումներ են անում բացառապես այն պարագաներում, երբ ունեն պատշաճ թույլտվություններ, ասաց, որ իրենք ունեն պատասխանատվության բարձր մակարդակ։ Ապա հայտարարեց, որ իրենց համար ամեն չաշխատած օրը 500 հազար դոլարի նոր ներդրում է պահանջում։

https://www.youtube.com/watch?v=VK_MuOZkTJk

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP