18:10 27.04.2021
«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների կառուցումը կավարտվի աշնանը։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Ժամանակավոր դադարից հետո շինաշխատանքները մեկնարկել են, Լանջիկ գյուղի հատվածում ասֆալտապատման աշխատանքներն են տարվում։ Օրեր առաջ այս հատվածում փորձնական ասֆալտապատում էր կատարվել։ Փորձարկման արդյունքները բավարար են եղել։ Կապալառու չինական «Սինոհիդրո» ընկերությունը մինչև աշուն աշխատանքները նախատեսում է ավարտել։
«Որոշ ժամանակ առաջ իրականացրել ենք ասֆալտապատման աշխատանքներ փորձնական որոշակի տիրույթի վրա, որի հիման վրա որոշակի շտկումներ ենք կատարել՝ կապված մեթոդաբանության հետ: Նախորդ ուրբաթ օրը եռաշերտ ասֆալտի առաջին շերտն ենք արել: Սա խոշորահատիկ հիմքի շերտն է, մոտ 400 մետր իրականացվել է: Պլանավորում ենք, որ առնվազն մեկ կողմի երկու շերտի խոշորահատիկ շերտի և ասֆալտի տեղադրումն իրականացնենք,որից հետո կիրականացվի երթևեկության շեղում, կթույլատրենք այս հատվածով երթևեկել ու կապալառուն կանցնի երկրորդ կեսի հատվածի շինարարությանը»,- ասել է վերահսկողության կազմակերպության թիմի ղեկավարի տեղակալ Արամ Պետրոսյանը:
«Հյուսիս-հարավի» կառուցումը ձգձգվում է ու ժամկետներից շեղվել է: Սա նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Պատճառները բազմաթիվ են՝ համավարակը, մայրուղու կառուցմանը վերաբերող հարուցված քրեական գործերը: Իսկ այժմ, համենայնդեպս, Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարության շարունակությանը, ըստ նախարարի պաշտոնակատարի, ոչինչ չի խանգարում:
Ըստ Սուրեն Պապիկյանի՝ քրեական գործերով է պայմանավորված նաև այն, որ, ի տարբերություն մյուս տրանշների, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածները ոչ թե բետոնե ծածկով են լինելու, այլ ասֆալտապատ: Հայտնաբերված խախտումները հիմնականում բետոնի որակին են վերաբերում:
«Կան բազմաթիվ քրեական գործեր, որոնց մեջ նաև էական դերակատարում ունի գործող բետոնի որակի հարցը: Այսինքն՝ ՀՀ-ում առկա ցեմենտը կամ քարային հիմքը չի համապատասխանում այն ստանդարտներին, որոնք առաջադրել է բանկը: Դեպի Արտաշատ, Աշտարակ և Երևան տանող ճանապարհներին տեսանելի է բետոնի որակը: Սա մեր գերատեսչության միանձնյա որոշումը չէ: Երկար քննարկումներից հետո, այս հարցով զբաղվող հանձնաժողովը որոշում է ընդունել անցում կատարել ասֆալտբետոնյա ծածկի, որը բերելու է արագություն: Սեպտեմբերի դրությամբ մենք կունենանք շուրջ 42 կմ երկշերտ ասֆալտապատված հատված»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
Հիմա Երևան-Գյումրի մայրուղին, մեղմ ասած, դժվարանցանելի է: Մեծ ու փոքր փոսեր են ճանապարհի Շիրակի մարզի ամբողջ հատվածում: Քանի դեռ մայրուղու երթևեկությունը չի տեղափոխվել ասֆալտապատ տարածք, գործող ճանապարհը պարտավորվել է երթևեկելի վիճակի բերել կապալառու չինական ընկերությունը: Գործող ճանապարհի շահագործումը ժամանակավոր է: Հստակ ժամկետներ են նշվում, թե երբ Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածներն ամբողջությամբ ասֆալտապատ կլինեն:
Այսինքն՝ Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածները պատրաստ կլինեն աշնանը, իսկ շարունակությունը՝ Գյումրի-Բավրա հատվածը դեռ քննարկման փուլում է: Գյուղացիների հողատարածքների փոխհատուցման հարցերն են քննարկում: Բացի դրանից, ըստ նախարարի պաշտոնակատարի, այս հատվածի շինարարությունը ձգվում է դեպի Վրաստանի սահման և պայմանավորված է նաև նրանով, թե արդյոք հարևան երկիրը նույնպես նախատեսում է նման որակի արագընթաց մայրուղի ունենալ:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ19:18 26.11.2024
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանըՆոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի […] ...
19:08 26.11.2024
Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստումՍտամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...
19:00 26.11.2024
Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիսՄադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...
18:55 26.11.2024
Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. ՈւշակովՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: «Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ իրենց կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Դե յուրե Երևանը մնում է […] ...
18:47 26.11.2024
ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ ՈւշակովԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այն կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։ «Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»,-ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը: ...