12:31 06.07.2018
Ամուլսարի շահագործման վերաբերյալ պետության կողմից փորձաքննություն ու եզրակացություն ունենալու համար ժամանակ է անհրաժեշտ։ Աշխատանքային այցով Ջերմուկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերին արձագանքելով՝ համայնքի ներկայացուցիչներն ասացին, որ պատրաստ են ժամանակ տալ, բայց հանքի շահագործումն այդ ընթացքում պետք է դադարեցվի։ Իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչը պնդեց, որ չեն կարող դադարեցնել, քանի որ դա վատ ազդակ կլինի ներդրողների համար։
«Հիմա Դուք ուզում եք, որ այս սիտուացիան հանգուցալուծվի՞, թե՞ ուզում եք, որ չհանգուցալուծվի։ Հիմա ես Ձեզ ուրիշ բան ասեմ, ինձ էլ ասում են, որ դուք ձեր տնօրենին փոխել եք, և հիմա մի տնօրեն է աշխատում, որը մասնագիտացած է ոչ թե հանքերի շահագործման, այլ պետություններին դատի տալու մեջ։ Դա ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ», – շահագործող ընկերության ներկայացուցչին հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը։
Համայնքի բնակիչները, որ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը և նստած էին դահլիճում, վարչապետի խոսքն ընդունեցին ծափերով, սակայն Փաշինյանը սաստեց ծափահարողներին, շարունակեց խոսքը.
«Հիմա դուք օգնում եք, որ պետությանը դատի տան»։
«Միանշանակ այդպես չէ»,– Փաշինյանի հարցին պատասխանեց ընկերության ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ այդ մարդը դահլիճում ներկա է, նա լեռնային ինժեներիայի մասնագետ է։
Վարչապետ Փաշինյանն արձագանքեց՝ պատասխանն ընդունում է։
Ընկերության մասնագետը բացատրեց, որ իրենք պատրաստ չեն դադարեցնել շահագործումը, քանի որ փորձաքննության որոշ ընթացակարգեր երկար են տևում, ավելի քան 10 օր, ու իրենք պատրաստ չեն աշխատանքի երկարատև դադարի։
https://www.youtube.com/watch?v=VK_MuOZkTJk
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...