Ուանդերուերք քարանձավի գաղտնիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Ուանդերուերք քարանձավի գաղտնիքները

23:45 02.05.2021

Հնագետները հայտնել են զարմանալի գտածոյի մասին. ավելի քան 2 մլն տարի առաջ մեր նախնիները տանիք են ունեցել գլխավերևում: Բացի այդ հայտնաբերվել են կրակի օգտագործման և հոգևոր կյանքի առկայության չափազանց հին վկայություններ: Այս եզրահանգումները կատարվել են ՀԱՀ Ուանդերուերք քարանձավի /Wonderwerk Cave/գտածոների ժամանակագրությունը որոշելիս:

Այս քարանձավը 140 մ երկարություն ունի: Այնտեղ գտնվել են քարե գործիքներ և մարդկային գործունեության այլ ապացույցներ, սակայն չկան մարդկանց հետքեր: Գուցե պատճառն այն է, որ այնտեղ ելումուտ են ունեցել գիշատիչները և ոչնչացրել են մարդկանց դիերը:

 2008 թվականին Տորոնտոյի համալսարանի գիտնական Մայքլ Չազանը հայտնաբերել է, որ այստեղ գտնված քարե գործիքները մոտ 2 մլն տարեկան են: Դա զարմանալի չէ, քանի որ գիտությանը հայտնի են ավելի հին, օրինակ, 3.6 մլն տարեկան գործիքներ: Սակայն հետաքրքիրն այն է, որ դրանք գտնվել են քարայրում: Այսինքն՝ նախնադարյան մարդիկ 2 մլն տարի առաջ գլխի են ընկել, որ քարայրները կարելի է օգտագործել որպես տանիք:

Բազմաթիվ գիտնականներ վիճարկում էին Չազանի եզրահանգումները: Այժմ, սակայն, գիտնականների մի խումբ Չազանի գլխավորությամբ վերանայում է Ուանդերուերք քարայրի շերտերի ժամանակագրությունը: Նոր թվերը բավական նման են նախորդին՝ քարայրի հնագույն գտածոները 1.77-1.93 մլն տարեկան են: Այդ գործիքները ստեղծվել են քարայրի ներսում, ոչ թե դրսում: Այդ ժամանակագրությունը խոսում է այն մասին, որ քարայրի առաջին բնակիչները եղել են կամ Homo habilis-ները կամ ավստրալոպիտեկները: 

Քարայրը երկար ժամանակ բնակելի է եղել: Կան կրակի հետքեր, որոնք միլիոն տարեկան են: Խարույկը վառվել է քարայրի մուտքից 30 մ հեռու: Դա նշանակում է, որ կրակը վառել են մարդիկ:

Քարայրի խորքում գտնվել են բնական պիգմենտ ունեցող օխրայի կտորներ, դրանք հայտնվել են 300-500 հազար տարի առաջ, ընդ որում, դրանք բերել են մարդիկ: Հասկանալի է, որ այդ փափուկ քարերը որպես զենք չէին կարող ծառայել, փոխարենը կարելի էր հիանալ դրանց գույներով, կարելի էր քերել և գունավորել ինչ-որ մակերես, կարելի էր նկարել դրանով քարայրի պատերին: Այդ օխրայի կտորները վկայում են այն մասին, որ հնագույն մարդիկ նաև գեղագիտական ընկալումներ են ունեցել, կատարել են գործողություններ  ոչ միայն սնունդ հայթայթելու ուղղությամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

22:28 26.11.2024

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք՝ 5-րդ փողոց 22/2 առանձնատուն և հարակից տարածքների առանձնատներ, Գ․ Հովսեփյան փ. 4/2, 6/2, 3/3 առանձնատներ և հարակից տարածքների առանձնատներ, Նորք՝ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ, Թարմություն ՍՊԸ, ՀՀ-ում […] ...

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

22:20 26.11.2024

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Մ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Կատարվում են ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

22:16 26.11.2024

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղարկության հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։ ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

22:11 26.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

22:05 26.11.2024

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...

SHANTNEWS

22:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP