12:04 06.07.2018
«Բոլորս համաձա՞յն ենք, որ մեր հետագա որոշումները հիմնված լինեն բացառապես փաստերի վրա։ Համաձա՞յն ենք», – Ջերմուկում Ամուլսարի հանքավայրի շահագործման շահագրգիռ կողմերի հետ քննարկման ընթացքում մասնակիցներին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո՛», – հնչեց դահլիճից։
Բայց բնակիչներից մեկը կրկին պնդեց, որ այդ ուսումնասիրությունները կատարել է միայն հանքավայրը շահագործող կազմակերպությունը, ինչն ընդունելի չէ։ Վարչապետ Փաշինյանը նշեց, որ դա է պահանջում օրենքը, սակայն իրենք մտադիր են փոփոխություններ մտցնել այդ կարգի մեջ։
Ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանքավայրը շահագործող ընկերությունն ունի իր ուսումնասիրությունը՝ վնասո՞ւմ է արդյոք շահագործումը ջրահավաք ավազանի վրա, թե՞ ոչ։ Շահագործման դեմ պայքարողներն ունեն իրենց սեփական ուսումնասիրությունները, սակայն պետությունը չունի իր սեփական ուսումնասիրությունն այս հարցի վերաբերյալ։
«Եվ ես կարծում եմ՝ այս իրավիճակում, քանի որ բոլորս պետությունն ենք նաև, մենք համատեղ պետք է այդ փորձաքննությունն անենք։ Սրա համար պետք է ժամանակ։ Հիմա խնդիրը հետևյալն է «Լիդիան»-ը (հանքավայրը շահագործող ընկերությունը – խմբ.), դուք, մենք այդ ժամանակը տալի՞ս ենք, թե՞ այդ ժամանակը չենք տալիս», – նշեց վարչապետը։
https://www.youtube.com/watch?v=VK_MuOZkTJk
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...