Սերժ Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
17:16:20
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+13.09 oC

Սերժ Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

13:30 29.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում: 

Հանրապետության նախագահը շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված աշխատանքներին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանն ու զարգացման հետագա ծրագրերին: Նախագահը զրուցել է կենտրոնում արդեն իսկ իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ: 

Երևանի պետական բժշկակական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հավաստմամբ` կենտրոնը գործելու է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվելու են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր, այն հագեցած է գերժամանակակից վերականգնողական սարքերով և տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով: 

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել անչափ կարևոր այս գաղափարն իրականություն դարձրած բոլոր անձանց և առաջին հերթին՝ այստեղ իրենց վերականգնողական բուժումն անցնող հայրենիքի պաշտպաններին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար: Նախագահը հորդորել է զինհաշմանդամներին նույնպիսի կամք ցուցաբերել բուժման ընթացքում և կենտրոնի մասնագիտական թիմի հետ միասին ամեն ինչ անել շուտափույթ բուժվելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

21:15 09.04.2025

Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Արսեն Հարությունյանը Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Ոսկե մեդալի համար պայքարում Հարությունյանը զիջել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևին: Հարությունյանը աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի քառակի չեմպիոն։ ...

Ապրիլի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:04 09.04.2025

Ապրիլի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի, Լվովյան, Ջուղայի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 6, 12 փողոցների առանձնատներ, Նորագավիթ 2 փողոց 3-րդ նրբանցքի առանձնատներ, Արտաշատի խճուղու առանձնատներ, Արտաշատի խճուղու նրբանցքի առանձնատներ […] ...

ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են ՆԳՆ-ԱԺ համատեղ աշխատանքային քննարկմանը

20:41 09.04.2025

ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են ՆԳՆ-ԱԺ համատեղ աշխատանքային քննարկմանը

Ապրիլի 8-ին Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները՝ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող օրենսդրական նախագծեր: ...

Կապելոն «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը

20:24 09.04.2025

Կապելոն «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել «Ինտերի»՝ «Բավարիայի» հետ դիմակայության շանսերի մասին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Կապելոն կարծում է, որ միլանյան թիմը մյունխենցիներին կարող է հաղթել իր հզոր կիսապաշտպանության շնորհիվ: Նա «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը: Մարզիչն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի, Նիկոլո Բարելայի, Հական Չալհանօղլուի և Դավիդե Ֆրատեզիի անունները: […] ...

Հայ-ադրբեջանական սահմանին ավելացվել է գիշերային պարեկության քանակը․ ԵՄ դիտորդական առաքելություն

20:13 09.04.2025

Հայ-ադրբեջանական սահմանին ավելացվել է գիշերային պարեկության քանակը․ ԵՄ դիտորդական առաքելություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում: «Մարտ ամսից սկսած՝ ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-արդբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով: Մեր դիտորդները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ գիշեր-ցերեկ ապահովելով իրենց մշտական ներկայությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ […] ...

SHANTNEWS

20:00 09.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP