Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Շիրակի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Շիրակի մարզում

17:21 24.04.2021

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները Շիրակի մարզում ավանդաբար մեկնարկել են Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, որտեղ 1 ու կես մլն սրբադասված նահատակների ոգեկոչման սուրբ պատարագ է մատուցվել: Այնուհետև մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ ջոկատի հրամանատարությունը, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել«Վերածնունդ» կոչվող հուշարձանին:

Հոգեհանգստի կարգ Շիրակի թեմի առաջնորդը կատարեց Գյումրիի Բագրատունյաց պուրակում Ցեղասպանության 100 ամյակին տեղադրված «Վերածնունդ» հուշարձանի մոտ:

«Վերածնունդ» հուշարձանի հեղինակը քանդակագործ Ֆրիդ Սողոյանն է: Ձեռքերում պահված խաչը քրիստոնեությունն է,երկու ձեռքերը սփյուռքն ու Հայաստանն են, որ համախմբվել են հավատքի շուրջ ու պահպանում են այն, որպես վերածնվող  կյանքի նոր սկիզբ:

Ջարդի, Հերհերի կամ Հզազի ձորում են  ամեն տարի Շիրակի ու Լոռու մարզերի բնակիչներն իրենց հարգանքի տուրք մատուցում:«Ջարդի ձոր»-ը Հայաստանի տարածքում միակ տեղն է, որտեղ թուրքերի կողմից իրականացվել են հայերի զանգվածային ջարդեր: Այս տարածքում 1918-1921 թվականներին կոտորածի են ենթարկվել Ալեքպոլի և Ղարաքիլիսայի գավառների 51 գյուղերի 12 հազար բնակիչներ: Այս գյուղերում բնակություն էին հաստատել նրանք,որոնք  1915-ից մազապուրծ հասել էին Արևելյան Հայաստան:

«Ալեքպոլի գավառ թուրքական օկուպացիոն բանակը երկու անգամ է մտել՝ 1918 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին և 1920 թվականի նոյեմբերից մինչև ապրիլի 21-ը: Երկու անգամ էլ տեղի են ունեցել կոտորածներ:Մեծ մասը բաժին է ընկել այս ճանապարհի վրա գտնվող գյուղական բնակավայրերին,որովհետև թուրքական բանակը այստեղով պիտի անցներ Ադրբեջանի տարածք: Պլան կար մշակած,որով պիտի լուծեին պանթուրքական քաղաքականությունը: Մեծ ջարդեր են եղել նաև Աշոցք բնակավայրում՝ Ցողամարգի մոտ:Մինչև հիմա ճշտված չէ, թե ինչքան մարդ է զոհ գնացել այդ կոտորածներին: Կոտորածները եղել են ոչ միայն Արևմտայն Հայաստանում, այլ նաև Արևելյանում, որտեղ զոհերի թիվը 60 հազարից ավելին է»,-Shantnews-ի հետ զրույցում ասել է Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը:

Տարիներ առաջ Շիրակի երկրագիտական թանգարանը տեղանքում ուսումնասիրություններ կատարելու և ցեղասպանության թանգարան հիմնելու առաջարկ էր ներկայացրել: Առաջարկը գործնական փուլի չի հասել, բայց ուսումնասիրությունների անհրաժեշտությունը մասնագետները շարունակում են կարևորել: Այն հնարավորություն կտա Ջարդի ձորում կոտորածների ենթարկվածների իրական թիվը պարզել:

Մարմաշեն խոշորացված համայնքի պատանիները ջարդի ձոր էին եկել Արցախում զոհված համագյուղացիների լուսանկարներով վերանաշապիկները հագին: Հայոց պատմությունն ամբողջացնելու համար են ընտրել հարգանքի տուրք մատուցելու այս տարբերակը: Նոր սերունդը արժեվորում է անցյալը, գնահատում՝ հայրենիքի համար կյանքը տվածներին ու ձգտում դեպի հաղթանակներ:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

19:35 26.11.2024

Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Աշխարհի ամենատարեց տղամարդը՝ բրիտանացի Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը, մահացել է 112 տարեկանում, երեքշաբթի հայտնել է Mirror թերթը՝ հղում անելով նրա ընտանիքին։ Ապրիլին Գինեսի ռեկորդների գիրքը 111-ամյա Թինիսվուդին ճանաչել էր որպես մոլորակի ամենատարեց տղամարդու։ Օգոստոսին ռեկորդակիրը նշել էր իր 112-ամյակը։ Նրա կյանքի ընթացքում Մեծ Բրիտանիան փոխել է 24 վարչապետի, գրում է Guardian թերթը։ Թինիսվուդը նաև Երկրորդ համաշխարհային […] ...

«Սպարտակի» ֆուտբոլիստները մեծ բոնուսներ են ստացել «Լոկոմոտիվին» հաղթելու համար

19:26 26.11.2024

«Սպարտակի» ֆուտբոլիստները մեծ բոնուսներ են ստացել «Լոկոմոտիվին» հաղթելու համար

«Սպարտակի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել իրենց թիմի ֆուտբոլիստներին «Լոկոմոտիվի» հետ մոսկովյան դերբիում տարած հաղթանակի համար։ Մոսկովյան թիմի խաղացողները ստացել են 840-ական հազար ռուբլի (ավելի քան 7500 դոլար), հաղորդում է լրագրող Իվան Կարպովը։ Սա կրկնակի բոնուս է, ինչի մասին թիմը չի զգուշացվել «Լոկոմոտիվի» հետ դերբիից առաջ։ Ստանդարտ բոնուսները կազմում են 420 հազար ռուբլի մեկնարկային խաղացողների համար, […] ...

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

19:18 26.11.2024

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Նոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի […] ...

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

19:08 26.11.2024

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

19:00 26.11.2024

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

18:55 26.11.2024

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP