11:19 24.04.2021
«Սիրելի՛ հայրենակիցներ,ավելի քան 1 դար առաջ Թուրքիան սկիզբ դրեց մի հրեշավոր ոճրագործության, ինչի արդյունքում իր պատմական հայրենիքից բնաջնջվեց ու հայրենազրկվեց մեկուկես միլիոնից ավելի հայ, իսկ ցեղասպանությունից հրաշքով վերապրած հայության բեկորները սփռվեցին աշխարհով մեկ:Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովուրդը կրեց անասելի տառապանքներ ու զրկանքներ, կորցրեց բնակավայրեր, զրկվեց իր բնօրրանում խաղաղ ապրելու եւ արարելու հնարավորությունից։ Թուրքիան հայ ժողովրդի գոյությանը սպառնաց նաեւ 1918-1920 թվականների ընթացքում՝ հերթական արշավանքները ձեռնարկելով Արեւելյան Հայաստանի տարածքում։ Այդ արշավանքների նպատակը մեկն էր՝ ավարտել հայության դեմ գործադրվող ցեղասպան քաղաքականությունը։ Հետագա տարիների ընթացքում ևս Թուրքիան շարունակեց իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ, որոնք կյանքի կոչվեցին 90-ականների, ապա՝ 2020 թվականի Արցախյան հակամարտությունների ընթացքում: Փաստորեն, անցած 106 տարիների ընթացքում Թուրքիան ոչ միայն չի հրաժարվել իր արյունոտ անցյալից, այլ նաեւ նորովի է սպառնացել հայ ժողովրդի խաղաղ գոյությանը։
Առավել քան երբևէ պետք է համախմբվել մեր պետականության շուրջ, ազգովի միաբանվել եւ կառուցել հզոր երկիր։ Միայն այդպես մենք կարող ենք շտկել մեր մեջքը, բուժել մեր վերքերը եւ ոտքի կանգնեցնել մեր վիրավոր հայրենիքը։ Մեզ հարկավոր է համազգային միասնությունն ու փոխըմբռնումը, մեր իրավունքների ու նպատակների համար պայքարելու վճռականությունը։
Այս հավատով ու պարտքի գիտակցումով էլ խոնարհվում ենք մեր միլիոնավոր սրբադասված նահատակների հիշատակի առաջ եւ պարտավորվում՝ սիրով ու նվիրումով շարունակել մեր հայրենիքի պաշտպանությունն ու կառուցումը»։
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից19:21 28.11.2024
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
19:14 28.11.2024
Շիրակի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել բնակչի հողամասում. կա տուժածԱյսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորանների սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի մասը և հայտնվել բնակչի տան տարածքում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Պարեկային […] ...
19:09 28.11.2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Սպիտակի ոլորանները (մաքրման աշխատանքներով պայմանավորված) և Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […] ...
19:01 28.11.2024
Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտումՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։ Հանդիպումը կազմակերպվել էր արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ: Քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստանից Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ […] ...
18:53 28.11.2024
Սուբվենցիաներ, օրհներգի քառատողերի դասավորություն. գործադիրի այսօրվա որոշումներըԿփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ: Պատգամավորական այս նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից: 2024թ.-ի պետական բյուջեից մարզպետերի աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ: Այսկերպ կֆինանսավորվի 20 համայնքի թվով 29 սուբվենցիոն ծրագիր: Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով երթևեկելը կդառնա […] ...
18:46 28.11.2024
«Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը կանցկացվի «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» խորագրի ներքոՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2024 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Փառատոնն այս տարի անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսով։ Նոյեմբերի 28-ին մամուլի ասուլիսով ազդարարվել է փառատոնի մեկնարկը: Մամուլի ասուլիսին […] ...