11:24 29.01.2018
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին են հանձնել ազատամարտիկ, հասարակական, քաղաքական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանին:
Սարգիս Հացպանյանը ծնվել է 1962 թվականին Թուրքիայի Հաթայ նահանգի Ալեքսանդրետ քաղաքում, 1980-ականներին Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ 1990-ից բնակվում էր Հայաստանում, մասնակցել է Արցախյան պատերազմին։ 2009-ի ապրիլին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման՝ սուտ մատնության մեղադրանքով, պատիժը կրել է ամբողջությամբ:
Սացպանյանը մահացել է հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում, ուր տեղափոխվել էր ծանր հիվանդության պատճառով:‸
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պաշտպանության նախարարությունում քննարկվել և դրական լուծում է ստացել Սարգիս Հացպանյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու հարցը։
22:09 12.04.2025
Երևանում բախվել են «Ford Fusion»-ը ու «Mitsubishi»-ն․ վերջինը կողաշրջվել էԱպրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Կարգո»-ի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Բորիս Վ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Էդուարդ Թ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ […] ...
21:55 12.04.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
21:44 12.04.2025
Իրանի ԱԳ նախարարը լքել է Օմանը ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններից հետոԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ պատվիրակության հետ անուղղակի բանակցություններն ավարտելուց հետո լքել է Օմանի մայրաքաղաքը և ուղևորվել Թեհրան։ Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Օմանին և արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիին այս բանակցությունները կազմակերպելու և հյուրընկալելու համար։ Օմանը կշարունակի կարևոր դեր խաղալ, քանի որ իրանցի […] ...
21:33 12.04.2025
Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն. Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ ...
21:18 12.04.2025
Շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզՄարզային այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 25 մլն եվրո, իրականացվում է ՀՀ Կառավարության և ԵՄ համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թ. սեպտեմբերին, ավարտը նախատեսվում է 2026 թ.-ին: Արդյունքում՝ կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մաքսային սահմանային անցակետ: Հաջորդիվ վարչապետն այցելել […] ...