15:47 22.04.2021
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանին կոչ է անում մինչև հունիսի սկիզբը ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին և պատշաճ խնամք ցուցաբերել նրա առողջության նկատմամբ, մինչ նա գտնվում է անազատության մեջ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է բանաձևի տեքստում, որը հաստատվել է այսօր Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի գարնանային նստաշրջանի վերջին նիստում:
Բանաձևին կողմ է քվեարկել 105 պատգամավոր, դեմ՝ 26-ը, ձեռնպահ՝ 11-ը:
«Վեհաժողովը Ռուսաստանին կոչ է անում ցանկացած հանգամանքներում անհապաղ ազատ արձակել Նավալնիին մինչև հունիսին կայանալիք ԵԽ նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցով հերթական նիստը։ Մինչև Նավալնիի ազատ արձակումը կոչ ենք անում նրան տրամադրել անհրաժեշտ բուժօգնություն, այդ թվում՝ իր նախընտրած բժշկի կողմից հետազոտություն և բուժում, և ապահովել, որ նրա իրավունքները լիովին հարգվեն՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և ներքին օրենսդրության»,- նշվում է փաստաթղթում։
ԵԽԽՎ-ի կոչը հիմնավորվում է 2021 թվականի փետրվարի 17-ին Ալեքսեյ Նավալնիի անհապաղ ազատ արձակման մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պահանջի վկայակոչմամբ:
Փետրվարի 2-ին դատարանի որոշմամբ Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինվել էր իրական ժամկետով։ Բանտում նրա առողջական վիճակը վատացել էր։ Մարտի վերջին Նավալնին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով թույլ տալ, որ անկախ բժիշկները տեսակցեն իրեն: Այժմ «Նավալնիի առողջական վիճակը գնահատվում է բավարար»:
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Նավալնիի հարցով մի շարք երկրների կողմից Ռուսաստանին ներկայացվող պահանջներն ուղղված են բացառապես քաղաքական իրավիճակն ապակայունացնելուն։
15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել15:40 25.11.2024
Գուցե ես համաձայնեմ․ Ալվարեսն արձագանքել է Փոլի մարտահրավերինՊրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, լեգենդար մեքսիկացի Սաուլ Ալվարեսն արձագանքել է ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլի մարտահրավերին։ Մեկ շաբաթ առաջ 27-ամյա Փոլն ԱՄՆ-ի Արլինգթոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ծանր քաշային կարգի աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն, 58-ամյա Մայք Թայսոնին և մարտահրավեր նետել Ալվարեսին: «Երբ ես ավարտում եմ […] ...
15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ ReutersԼիտվայի ավիացիոն վարչությունը հայտնել է, որ DHL ինքնաթիռի օդաչուները վթարից առաջ որևէ խնդրի մասին չեն հայտնել ավիադիսպետչերներին, հաղորդում է Reuters-ը: «Օդաչուները ավիադիսպետչերին չեն ասել ինքնաթիռի հետ կապված որևէ խնդրի մասին նախքան վթարը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել գերմանական DHL բեռնափոխադրող ընկերության բեռնատար ինքնաթիռը։ […] ...
15:25 25.11.2024
Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասինՀնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...
15:20 25.11.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...
15:14 25.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...
15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ըՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...