Բողոքի ակցիա կաթի մթերման գնի նվազման դեմ. Աշոցքի բնակիչները փակել էին Գյումրի-Բավրա ճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Բողոքի ակցիա կաթի մթերման գնի նվազման դեմ. Աշոցքի բնակիչները փակել էին Գյումրի-Բավրա ճանապարհը

18:12 21.04.2021

Աշոցք խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտյան փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը: Մթերող ընկերությունները գյուղացիներին տեղյակ են պահել, որ այսօրվանից մեկ լիտր կաթի մթերման գինը նվազում է 10 դրամով՝ 150 դրամից դառնալով 140:

Մթերողները, ըստ գյուղացիների, խախտում են երկու տարի առաջ ձեռք բերած պայմանավորվածությունը, որով համաձայնել էին անփոփոխ գին սահմանել 150 դրամը: Գյուղացիները միջպետական ճանապարհը փակել են ու պահանջել կաթի գինը թողնել անփոփոխ: Ու սա, ըստ գյուղացիների, գնի նվազման միայն սկիզբն է՝ մթերման գինը շարունակաբար նվազելու է՝ կախված մթերվող կաթի քանակի ավելացումից:

«Անասնապահությունը գյուղատնտեսության ամենածանր ճյուղն է: Մենք այդ անասունների հաշվին ենք եկամուտ ստանում: Համաձայնել էինք 150 դրամով հանձնել կաթը: Հիմա նորից նվազեցնում են գինը: Մենք պահանջում ենք, որ կայուն գին սահմանվի՝ 150 դրամը պահպանվի: Զարմանալի է՝ խանութներում կաթնամթերքը թանկանում է, իսկ գյուղացուց էժան գնով են տանում»,- Shantnews-ին ասել են Աշոցքի բնակիչները:

2019-ին էին գյուղնախարարության միջնորդությամբ գյուղացիները մթերողների հետ համաձայնության եկել, որ կաթի մթերման գինը՝ 150 դրամը, անփոփոխ է մնալու: Հիմա գինը նվազեցնելու պատճառներ, ըստ գյուղացիների, մթերողները չեն նշել:

Աշոցք խոշորացված համայնքի 11 բնակավայրերը միասին շուրջ 11 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեն: Գյուղացիական տնտեսություններում օրական արտադրվող կաթը գյուղացիները չեն կարող վերամշակել, ինչից էլ մթերողներն, ըստ նրանց, օգտվում են:

Կաթի մթերման գնի շուրջ քննարկում է նախատեսված գյուղացիների, մթերող ընկերությունների ներկայացուցիչների ու էկոնոմիկայի նախարարության միջև: Այս մասին գյուղացիներին տեղեկացրեց Շիրակի մարզպետը, որի հետ բողոքողները հեռախոսային կապ էին հաստատել:

«Միանշանակ, այնպիսի լուծում է գտնվելու, որ ժողովուրդը զգա, որ իր չարչարանքը գնահատված է: 3-4 օր է մենք զբաղվում ենք այդ հարցով, բայց լուծման վերջնական գործիքը պետության ձեռքում չէ: Ձեզանից 1-2 հոգու, համայնքի ղեկավարի հետ, կտեղեկացնենք ու կհրավիրենք քննարկման, տեղյակ կլինեք որոշումներից»,- գյուղացիների հետ հեռախոսազրույցում ասել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Առաջիկայում եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկվեն մթերող ընկերությունների գնային առաջարկներն ու գյուղացիների պահանջը: Իսկ մինչ այդ, քննարկման արդյունքների պարզ դառնալը, Աշոցքի բնակիչները համաձայնեցին բացել ու չխոչընդոտել միջպետական ճանապարհի երթևեկությանը:

 

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

19:35 26.11.2024

Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Աշխարհի ամենատարեց տղամարդը՝ բրիտանացի Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը, մահացել է 112 տարեկանում, երեքշաբթի հայտնել է Mirror թերթը՝ հղում անելով նրա ընտանիքին։ Ապրիլին Գինեսի ռեկորդների գիրքը 111-ամյա Թինիսվուդին ճանաչել էր որպես մոլորակի ամենատարեց տղամարդու։ Օգոստոսին ռեկորդակիրը նշել էր իր 112-ամյակը։ Նրա կյանքի ընթացքում Մեծ Բրիտանիան փոխել է 24 վարչապետի, գրում է Guardian թերթը։ Թինիսվուդը նաև Երկրորդ համաշխարհային […] ...

«Սպարտակի» ֆուտբոլիստները մեծ բոնուսներ են ստացել «Լոկոմոտիվին» հաղթելու համար

19:26 26.11.2024

«Սպարտակի» ֆուտբոլիստները մեծ բոնուսներ են ստացել «Լոկոմոտիվին» հաղթելու համար

«Սպարտակի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել իրենց թիմի ֆուտբոլիստներին «Լոկոմոտիվի» հետ մոսկովյան դերբիում տարած հաղթանակի համար։ Մոսկովյան թիմի խաղացողները ստացել են 840-ական հազար ռուբլի (ավելի քան 7500 դոլար), հաղորդում է լրագրող Իվան Կարպովը։ Սա կրկնակի բոնուս է, ինչի մասին թիմը չի զգուշացվել «Լոկոմոտիվի» հետ դերբիից առաջ։ Ստանդարտ բոնուսները կազմում են 420 հազար ռուբլի մեկնարկային խաղացողների համար, […] ...

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

19:18 26.11.2024

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Նոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի […] ...

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

19:08 26.11.2024

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

19:00 26.11.2024

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

18:55 26.11.2024

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP