14:03 21.04.2021
Հայկական կինոարվեստի և կերպարվեստի՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով ապրիլի 20-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից երկկողմ գործակցության հուշագիրը միտված է դեպի թանգարան մշակութային կինոժառանգության նմուշների ուղղորդմանը՝ դասախոսությունների, ցուցադրությունների, կինոդիտումների միջոցով բացառիկ ու եզակի կադրերին նոր կյանք ու շունչ տալուն։
Հուշագրի ստորագրմանը հաջորդել է Հայաստանի ազգային պատկերասրահում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով «ՍԱ-ՆՐԱՆԻՑ-ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որի հիմնական թեմաներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան վանական համալիրները՝ Հաղպատի և Սանահինի վանքերը:
Բովանդակային ընդգրկմամբ բացառիկ ցուցադրության հիմքում հայկական կերպարվեստի և կինոարվեստի միևնույն՝ մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման, վերարժևորման կարևորագույն ուղերձը կրող երկխոսությունն է:
Խոսելով երկու կառույցների միջև համագործակցության կարևորության մասին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշել է, որ համատեղ ցուցադրությունը երկու կառույցների համագործակցության սկիզբն է․ «Շատ եմ կարևորում կերպարվեստի և կինոարվեստի համատեղ ցուցադրումը: Յուրաքանչյուրս կղզիացած չենք կարող շատ բան անել, սակայն միասնական ուժերով ամեն ինչ հնարավոր է»:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նույնպես կարևորել է հուշագրի ստորագրումը, որը համատեղ բազմաթիվ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կընձեռի:
««ՍԱ-ՆՐԱՆԻՑ-ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսի մեջ ներկայացված է նաև Սերգեյ Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան»,- նշել է կինոկենտրոնի տնօրենը և հավելել, որ 2018 թվականից սկսած կինոկենտրոնի և լեհական «Ֆիքսաֆիլմ» ընկերության համատեղ աշխատանքների արդյունքում «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված կադրերն ինստալացիոն այլ ցուցադրություններ նույնպես կունենան:
Նշենք, որ «ՍԱ-ՆՐԱՆԻՑ-ՀԻՆ» խորագրով ցուցադրության հիմնական մասն են կազմում Արշակ Ֆեթվաճյանի՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանում 1900-1919 թթ. շրջագայությունների ընթացքում բացառիկ ճշգրտությամբ ստեղծված՝ հայկական եկեղեցիների ու տաճարների ճարտարապետական մանրամասների և զարդաքանդակների անկրկնելի մատիտանկար-վավերագրերը: Դեռևս 1920-1922 թթ. Լուվրի Դեկորատիվ արվեստների և Լոնդոնի հանրահայտ Վիկտորիա և Ալբերտ թանգարաններում, Բրիտանական ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում և այլուր ցուցադրված ու «հայտնություն դարձած» ճարտարապետական այդ գծանկարներն այսօր Հայաստանում ցուցադրվում են առաջին անգամ: Վիրտուոզությամբ արված մատիտանկարները ներկայացնում են վանական հայտնի համալիրների սյուներն ու խոյակները, զարդագոտիներն ու որմնազարդերը, վարդակներն ու լուսամուտները: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Հ. Շամշինյանի, Ե. Թադևոսյանի, Փ. Թերլեմեզյանի գեղանկարչական աշխատանքները և Ռ. Բեդրոսովի, Վ. Այվազյանի, Հ. Ալխազյանի գրաֆիկական թերթերը։
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում11:14 02.04.2025
Սրբուհի Գալյանը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի և Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նախարարն այնտեղ հետևել է քրեակատարողական հիմնարկի Ինքնագործ մշակութային միավորման անդամ՝ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ և մասնակցությամբ բեմադրված «Խնամախոս» ներկայացմանը: Բեմադրության ավարտին տեղի է ունեցել ազատազրկված, Ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մխիթար Մոս-Մուշեղյանի հեղինակած «Խնամախոս» […] ...
11:06 02.04.2025
Հրդեհ Գ. Հասրաթյան փողոցումԱպրիլի 2-ին, ժամը 08։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցում անվադողեր են այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։22-ին, մարվել՝ 08։43-ին։ Այրվել են անվադողեր։ ...
11:02 02.04.2025
Ամերիկացին ատրճանակով երկու անգամ անցել է Ճապոնիայի օդանավակայանի անվտանգության ստուգումներըԱմերիկացի տարեց զբոսաշրջիկը կարողացել է երկու անգամ անցնել միջազգային օդանավակայանների անվտանգության ստուգումներ՝ ճամպրուկում ինքնապաշտպանական ատրճանակով, չորեքշաբթի հաղորդում է NHK-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ 73-ամյա ամերիկացին, ով Ճապոնիա է ժամանել Հավայան կղզիներից, կամավոր հանձնվել է ոստիկանությանը՝ նախքան Օսակայի մոտ գտնվող Կոբե նավահանգստում զբոսանավ նստելը։ Հետաքննության տվյալներով՝ զբոսաշրջիկը ոստիկաններին հայտնել է, որ թռչել է Հավայան կղզիներից և մարտի 22-ին […] ...
10:55 02.04.2025
Մահացել է հոլիվուդյան դերասան Վել ՔիլմերըԱմերիկացի դերասան Վել Քիլմերը, որը մարմնավորել է Բեթմենին, մահացել է 65 տարեկանում, Լոս Անջելեսում։ Դերասանի դուստրը՝ Մերսեդես Քիլմերը հայտնել է, որ մահվան պատճառը եղել է թոքաբորբը։ Դերասանը մահացել է երեքշաբթի երեկոյան Լոս Անջելեսում՝ ընտանիքի և ընկերների շրջապատում։ 2014 թվականին նրա մոտ ախտորոշվել է կոկորդի քաղցկեղ, սակայն նա կարողացել է ապաքինվել հիվանդությունից։ ...
10:41 02.04.2025
Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրըԱպրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելել է Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունել է Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում և նրա կարևոր […] ...
10:29 02.04.2025
Ավարտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՎ.Գ.-ն զբաղեցնելով «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալի, իսկ այնուհետև՝ տնօրենի պաշտոնը, կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն և մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՈԱԿ-ից կատարել խոշոր չափերով՝ ընդհանուր 3 մլն 682 հզր 691 ՀՀ դրամ գումարի հափշտակություն: Մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի և Վ.Գ.-ի կողմից հիմնադրված ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսվել է իրականացնել ցանկապաման և տնկարանի […] ...