19:40 20.04.2021
Այսօր լրացավ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Նկարիչների միության անդամ Ֆերդինանդ Մանուկյանի ծննդյան 80-ամյակը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են մեծանուն գեղանկարչին՝ շնորհավորելու հոբելյանի առթիվ:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարար Վահրամ Դումանյանի և իր անունից շնորհավորել է Ֆերդինանդ Մանուկյանին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով մշակույթի ոլորտում ներդրած մեծ ավանդի ու հայ կերպարվեստում ունեցած երկարամյա վաստակի համար՝ պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:
«Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ անսպառ ներշնչանք, առո՛ղջ եղեք, թող հանրությունը միշտ զգա Ձեր ներկայությունը»,- ասել է փոխնախարարը:
Նկարիչների միության նախագահը ևս շնորհավորել է գեղանկարչին՝ մասնավորապես ընդգծելով. «Ձեր անցած ստեղծագործական ուղին բարձր և անգնահատելի հետք է թողել հայ մշակույթի էջերին՝ հայ կերպարվեստն ըստ արժանվույն ներկայացնելով աշխարհի հեղինակավոր մշակութային հարթակներում»:
Ֆերդինանդ Մանուկյանը, վերհիշելով իր ստեղծագործական ուղին, շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր վաստակն արժևորելու համար․ «Չեմ ափսոսում, որ կյանքս նվիրել եմ գեղանկարչությանը և անցել այս դժվար, բայց հաճելի ճանապարհը»:
Ֆերդինանդ Մանուկյանը ծնվել է Գյումրիում, սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը: 1968–1972 թթ. եղել է Գյումրի քաղաքի գլխավոր նկարիչը՝ այդ տարիներին ծավալած գործունեությամբ գեղեցկացնելով և պահպանելով մշակութային մայրաքաղաքի ուրույն դիմագիծը:
Ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Գյումրիում, Փարիզում, Գերմանիայում, նաև անհատական ցուցահանդեսներ ԱՄՆ-ում` Գլենդել քաղաքում, Փասեդանայում, Բեշքեթելյան սրահում:
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...