19:40 19.04.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 2-ին ելույթ կունենա կլիմայի հարցով գագաթնաժողովին։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 40 համաշխարհային ղեկավարների շարքում միջոցառմանը մասնակցելու է հրավիրել նաև ՌԴ նախագահ Պուտինին։ Վիրտուալ ձևաչափով հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-23-ին։
«Վլադիմիր Պուտինը կհայտնի Ռուսաստանի մոտեցումները միջազգային լայն համագործակցության հաստատման համատեքստում՝ ուղղված կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքների հաղթահարմանը»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Գագաթնաժողովը կազմակերպվում է Երկրի օրվան ընդառաջ։ Բացի Վլադիմիր Պուտինից՝ դրան կմասնակցեն Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իսպանիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ երկրների առաջին դեմքերը։
Հիշեցնենք՝ 2017-ի հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։ Այս տարվա հունվարին Ջո Բայդենը հրամանագիր ստորագրեց, և ԱՄՆ-ն կրկին համալրեց Փարիզի համաձայնագրի մասնակից երկրների շարքերը։
15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել15:14 25.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...
15:10 25.11.2024
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղըՍինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...
15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ըՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...
14:55 25.11.2024
Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդերԵրևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նոյեմբերի 18-ից 24-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 532 հազար 859 ուղևոր: Կատարողականը 100․1% է։ Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝ 504-ը՝ երեք վագոնանի, 1430-ը՝ երկու վագոնանի, 1028-ը՝ մեկ վագոնանի։ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ ...
14:48 25.11.2024
Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվելԿարմիր ծովում՝ Մարսա ալ-Ալամի ափերի մոտ, զբոսանավը, որում եղել է 45 մարդ, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al-Youm as-Sabia տեղեկատվական պորտալը։ Զբոսանավում եղել է անձնակազմի 14 անդամ և 31 զբոսաշրջիկ։ Փրկարարներին հաջողվել է գտնել ու նրանցից մի քանիսին ափ դուրս բերել, սակայն փրկվածների հստակ թիվը դեռ չի հաղորդվում։ Զբոսաշրջիկների քաղաքացիության մասին տեղեկություն չի […] ...