Շիրազի հուշատուն-թանգարանում ցուցադրվում են Գյումրիում վերարտադրված հայկական տարազներն ու զարդերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Շիրազի հուշատուն-թանգարանում ցուցադրվում են Գյումրիում վերարտադրված հայկական տարազներն ու զարդերը

20:59 19.04.2021

Գյումրիի Վարպետաց փողոցի  թանգարանային ժառանգությունը նոր նմուշներով է համալրվում։ Այս մի ձեռնարկն էլ ուղղված է մշակութային, ազգային շերտերի բացահայտմանն ու պահպանմանը։ Շիրազի հուշատուն-թանգարանում ստեղծվել է «Զանան» մշակույթի տունը , որտեղ վերարտադրում ու քաղաքի հյուրերին են ներկայացնում տարբեր ժամանակների  հայկական տարազները։

Գյումրեցի ընտանիքների ավանդական հագուստներից բացի,«Զանան»-ում ներկայացված են Արևմտյան Հայաստանի գավառների տարազները։Դրանք կարում են մշակույթի տան դերձակները,ասեղնագործում են, վերականգնում են մոռացված զարդանախշերը։

Ցուցասրահի անունն ինքնին հայ ավանդական ընտանիքին բնորոշ է։Զանանը փաղաքշական դիմելաձևն է եղել հայ ընտանիքում։Իսկ թե ինչ մշակույթ ու կենցաղ են վարել, պատմում են ցուցանմուշները։Տարազները եղել են ազգային պատկանելությունը, գավառը,տարածաշրջանն ու  անգամ հասարակական դիրքը բնորոշող  հագուստներ։

Հայկական տարազների ցուցասրահում վերարտադրված են 19-րդ դարի  հայ կնոջ ու տղամարդու կրած հագուստները։Մասնագետների համար, որպես բնօրինակ, հանդիսանում են թանգարանային  ցուցանմուշներն ու  գիտական աշխատությունները։

Մոդելավորողները փորձում են հագուստները ներկայացնել բնօրինակին մոտ տարբերակներով։Վերականգնված ազգային հագուստներում գյումրեցի դերձակները  նույնությամբ պատկերում են ասեղնագործ նախշերը։

«Մարաղայի ու  Մարաշի ասեղնագործությունը  համարվում է  հայկական ամենահին ասեղնագործությունը, որի հիմքում խաչն է, այսինքն՝ դու խաչ ես ասեղնագործում ,դա ինչղ օր աղոթքի նման մի բան է»,-SHANTNEWS-ի հետ զրույցում նշում է մշակույթի տան հիմնադիր Հասմիկ Խաչատրյանը։

Հագուստների հետ փորձում են համադրել զարդերն ու աքսեսուարները, որոնք  հնում պարտադիր կրել են և՛ կանայք,և՛ տղամարդիկ։ Որոշ  զարդեր ունեցել են  թալիսմանի նշանակություն ու  կրողին պաշտպանել են չար աչքից։

Մասնագետներն  այցելուներին  են ներկայացնում  նաև  հին հայկական ընտանիքներում եղած ավանդույթներն ու ծեսերը։Ադաթներից մեկն էլ աղջկա օժիտ կապելու  կարգն է եղել։Բացի նրանից , որ այն ինչ աղջիկը պետք է տաներ ամուսնու տուն, հարևանների ու բարեկամության համար դրվում էր ցուցադրության, անպայման աղջիկն  իր  սպիտակեղենն ու հագուստի օձիքները պետք է ինքնուրույն ասեղնագործեր։

«Եթե աղջիկը ասեղնագործել չգիտեր,ասում են՝ նրան հարս չէին տանում։Ասեղնագործում էին հագուստի օձիքները,սփռոցներ ու բարձերի վրա փռվող ծածկոցներ էին պատրաստում»,-նշում է «Զանան» մշակույթի տան մենեջեր Տիգրանուհի Ադամյանը։

Շիրազի թանգարանի այս  ցուցասրահում այցելուներին պատմում են նաև այն մասին, որ  Շիրազի մայրը՝ Աշխենը, եղել է քաղաքում հայտնի թանթանագործ,նրա պատրաստած ճակատակալները կրել են երիտասարդ աղջիկները։

Այցելուները  ցանկության դեպքում  կարող են  տեղում կրել  վերականգնված հայկական տարազներով հագուստները,մասնակցել վարպետության դասերի ու ինքնուրույն թռչնատառեր ասեղնագործել։

Թանգարանի աշխատակիցները ուրախությամբ նշում են, որ մեծ է մարդկանց հետաքրքրությունը, ցուցադրվող  հարսի ավանդական տարազն այժմ մենապարերի ժամանակ  հարսանիքներում կրում են։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է

22:53 28.04.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

22:43 28.04.2025

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Ապրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

22:32 28.04.2025

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

22:21 28.04.2025

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

Իրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...

BACK_TO_TOP