18:57 18.04.2021
Ավելի քան 48 000 հիվանդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը կրկնապատկել է հոսպիտալացման հավանականությունը և գրեթե եռապատկել COVID-19-ից մահանալու վտանգը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հետազոտողների եզրակացությունները հրապարակել է British Journal of Sports Medicine հանդեսը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի վարակն ավելի ծանր են տանում ճարպակալմամբ, սրտի քրոնիկ հիվանդություններով և շաքարախտով տառապող մարդիկ, արյան երկրորդ խումբ ունեցողներն ու Պարկինսոնի հիվանդության նախատարամադրվածության հետ առնչվող APOE գենի տատանումներ ունեցողները: Մասնավորապես, ճարպակալումը և շաքարախտը մոտ 3-5 անգամ ավելացրել են վերակենդանացման բաժանմունք ընկնելու հավանականությունը:
Նոր ուսումնասիրության մեջ ամերիկացի ֆիզիկոսները հայտնաբերել են ևս մեկ նմանատիպ գործոն: Նրանք նկատել են, որ բազմաթիվ առողջական խնդիրներ առաջանում կամ վատթարանում են ցածր ֆիզիկական ակտիվության պատճառով: Այդ պատճառով գիտնականները որոշել են ստուգել՝ ինչպես է ֆիզիկական պատրաստվածությունն ազդել կորոնավիրուսային վարակի ընթացքի վրա:
Ընդհանուր առմամբ, բժիշկները վերլուծել են Կալիֆորնիայի հարավում 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբեր SARS-CoV-2–ով վարակված ավելի քան 48 հազար բնակչի բժշկական պատմությունը, առողջական և ֆիզիկական վիճակը։ Նրանց գրեթե 9% -ը հայտնվել է հիվանդանոցում կամ մահացել COVID-19- ից:
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական պատրաստվածության մակարդակը SARS-CoV-2-ով վարակվելու դեպքում ռիսկի ամենաէական գործոններից մեկն էր: Կալիֆորնիայի այն բնակիչները, ովքեր ֆիզիկապես լավ վիճակում չէին գտնվում, հոսպիտալացվել են մոտ երկու անգամ ավելի հաճախ և մահացել են գրեթե երեք անգամ ավելի հաճախ, քան ֆիզկուլտուրայի սիրահարները: Բացի այդ, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը մոտ 70%-ով բարձրացրել է վերակենդանացման բաժանմունք ընկնելու հավանականությունը:
Գիտնականները կարծում են, որ այս գործոնը պետք է հաշվի առնել SARS-CoV-2-ի համաճարակի դեմ պայքարի և կորոնավիրուսային վարակի հետագա բռնկումների կանխարգելման ժամանակ:
17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել17:42 25.11.2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում էր Կրթության տեսչական մարմնի գործունեության և ստուգումների 2025 թվականի տարեկան ծրագրերի, ԿՏՄ որակի բաժնի գործունեության 2025 թվականի տարեկան ծրագրի և 2024 թվականի 1-3-րդ եռամսյակների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների, ինչպես նաև ստուգումների ուղեցույցի հաստատումը: Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, […] ...
17:36 25.11.2024
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստինՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը կայանալու է […] ...
17:30 25.11.2024
Շատ դժվար է մեծանալ առանց հոր․ ՄխիթարյանՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ շատ բարդ է եղել մեծանալ առանց հոր։ «Շատ դժվար է մեծանալ առանց հոր։ Դա դժվար է նաև այսօր։ Շատ եմ կարոտում նրան և կցանկանայի, որ կողքիս լիներ, որպեսզի նրան տայի ինձ հետաքրքրող հարցերը։ Բարեբախտաբար, մայրս կարողացել է փոխարինել նրան, և ես երախտապարտ եմ ստացած դաստիարակության համար։ Ցանկանում […] ...
17:24 25.11.2024
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 07:00-ից մինչև նոյեմբերի 27-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
17:17 25.11.2024
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերումՆոյեմբերի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4848 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 268 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 178, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 299 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 46, չամրակապված վարելու՝ 1507, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 285, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...
17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացելՀոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացնող «Վաշինգտոն Քեփիթալզի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել։ NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ռուս հոկեյիստը ձախ ոտքի ոսկրի կոտրվածք է ստացել, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ 39-ամյա Օվեչկինը շարքից դուրս է մնացել 1-1,5 ամսով։ Հիշեցնենք, որ լեգենդար հոկեյիստը NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է (868 գոլ) […] ...