20:31 14.04.2021
Երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այսօր երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ուենցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որն Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963թ.:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ կապված՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել տղամարդու կրծքավանդակին` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան:
Ձեռնարկվում են միջացռումներ 57-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
12:58 21.11.2024
Մի խումբ ուսուցիչներ այցելել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնԵրևանի և Շիրակի, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերի դպրոցների ֆիզիկայի 14 ուսուցիչներ նոյեմբերի 10-15-ն այցելել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN) և այդտեղ գտնվող մեծ հադրոնային կոլայդեր (LHC): Ուսուցիչների առաջին այցը ֆիզիկայի ոլորտի աշխարհի ամենամեծ գիտական կենտրոն կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի, ինչպես նաև Տեսական ֆիզիկայի և մոդելավորման […] ...
12:51 21.11.2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանովԵրևանում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին սպասվում են տեղումներ։ Մարզերում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ի գիշերը և 26-ի ցերեկը առանձին շրջաններում, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 25-ին […] ...
12:46 21.11.2024
«Շիրակը» մրցակցի հարկի տակ հաղթել է առաջատարինՊրեմիեր լիգայի 17-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» տանը 1-2 հաշվով պարտվել է Գյումրիի «Շիրակին»: 53-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը գեղեցիկ հարվածով առաջ է մղել գյումրեցիներին: 19 րոպե անց «Ուրարտուն» մնացել է 10 հոգով: Դաշտից հեռացվլ է Ժիրայր Մարգարյանը, իսկ Ռազմիկ Հակոբյանը հստակ իրացրել է 11-մետրանոցը: Տանտերերի կազմում միակ գոլը խփել է Իվան Իգնատևը: Այս հաղթանակից հետո «Շիրակը» […] ...
12:37 21.11.2024
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. փրկարարները հայտնաբերել են այրված դիՆոյեմբերի 21-ին, ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտաշար գյուղում` գնացնքերի կայանման մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին: Փրկարարները հայտնաբերել են այրված դի: ...
12:16 21.11.2024
Բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել. Փաշինյանը ներկայացրել է ՆԳ նորանշանակ նախարարինՆիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի և ներդրման համար: «Պիտի արձանագրեմ, որ պարոն Ղազարյանի դերը Ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է: Եվ նա, ըստ էության, լինելով Ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել Ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման […] ...
12:09 21.11.2024
Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ. Փաշինյանը ներկայացրել է ՏԿԵ նախարարինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում գործունեության և ներդրման համար: «Պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեության ծավալը մեծ է: Նրա նախարար եղած շրջանում ահռելի ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել, իրականացվել և ավարտվել, որոնք […] ...