Զախարովան դատապարտել է ՆԱՏՕ-ի և ԵՄ գործելաոճը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Զախարովան դատապարտել է ՆԱՏՕ-ի և ԵՄ գործելաոճը

14:00 14.04.2021

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրել է ՆԱՏՕ-ին Դոնբասում իրավիճակը սրելու համար, այս մասին հայտնում է Вести ФМ ռադիոկայանը:

«ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, որը պետք է զբաղվի անվտանգության հարցերով, մինչդեռ ամեն կերպ սրում է իրավիճակը: Ընդ որում՝ գտնվելով Կիևի իշխանության հետ սերտ հարաբերություններում՝ դաշինքը մտահոգություն չի հայտնում այն ամենի մասին, ինչ կատարվում է Դոնբասում, հակառակը՝ անընդհատ հրահրում է Կիևի քաղաքական գործիչներին: Ու դա տեղի է ունենում տարիներ շարունակ՝ զոհվում են կանայք, երեխաներ, տարեցներ»,- ասել է Զախարովան: Նա նաև դատապարտել է ԵՄ-ի գործելաոճը:

«ԵՄ-ն, որը Եվրոպական պետությունների միավորում է հզոր տնտեսությամբ և զինված ուժերով, պարզապես դիտորդի կարգավիճակում է այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է հենց Եվրոպայի սրտում: Ու ոչ միայն դիտում է, այլև ամեն կերպ ոգևորում Կիևի ռեժիմին: Խոսքն արդեն ոչ թե մարդու իրավունքների խախտումների մասին է, այլև՝ անվտանգության»,- հայտարարել է դիվանագետը: Նա նշել է, որ ոչ մի անգամ ԵՄ-ն կոշտ դիրքորոշում չի արտահայտել Դոնբասում Կիևի գործողությունների նկատմամբ:

«Դուք  չեք  գտնի ոչ մի  կոշտ  հայտարարություն՝ուղղված Կիևին, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, դադարեցնել այդ քաղաքական  ինտրիգը, կամ, ես կասեի անգամ՝ միջազգային քաղաքական  այլանդակությունը: Ոչ մի նման բան չի եղել»,- ասել է Զախարովան:

Մարիա Զախարովան դժգոհել է, որ ԵՄ-ը, հակառակը, կոշտացրել է հռետորաբանությունը ՌԴ-ի նկատմամբ, Ուկրաինայում կատարվողի ողջ պատասխանատվությունը դրել է Մոսկվայի վրա: Հիշեցնենք՝ նախօրեին  տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի քարտուղար Յեն Ստոլտենբերգի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումը: ՆԱՏՕ-ի քարտուղարն օժանդակություն էր խոստացել Կիևին ՌԴ-ի  հետ հարաբերությունների լարման դեպքում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

BACK_TO_TOP