19:20 27.01.2018
Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել զորացրված զինծառայողների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՊՆ «Դիտակետ» ծրագրի սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են նաև հանդիպմանը ներկա մի շարք զորացրված զինծառայողներ:
«… Նպատակը հետևյալն է, որպեսզի ես կարողանամ ամբողջականացնել իմ տեղեկատվությունը մեր զինված ուժերի մասին: Ակնհայտ է, որ ես ունեմ բազմաթիվ խողովակներ՝ իրավիճակը բանակում հսկողության տակ պահելու, տեսնելու խնդիրները, փնտրելու լուծման ճանապարհներ, բայց գործընթացի անմիջապես մասնակիցներից առաջարկություններ լսելը չափազանց կարևոր է: Մենք նախորդ տարի իրականացրել ենք մի ծրագիր՝ «Դիտակետ» անվանմամբ, որի նպատակն էր 2017 թվականի ամռանը զորացրված բոլոր զինվորներին անանուն հարցում անցկացնել և բոլոր զինվորներին տալ մի քանի հարցեր, որոնց պատասխաններն, իհարկե, մենք պետք է օգտագործենք մեր հետագա աշխատանքում», — մասնավորապես նշել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոսել է նաև «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության մասին, որոնց արդյունքները երեկ ներկայացվել են նաև պաշտպանության նախարարությունում կայացած տարեկան ամփոփիչ կոլեգիայի նիստում:
«Ըստ ուղղությունների տրվել են հանձնարարականներ՝ հասկանալու, թե բացասական կամ մտահոգիչ պատասխանների ուղղությամբ ինչ աշխատանք ունի կատարելու յուրաքանչյուր ստորաբաժանումը, վարչությունը: Նաև դիտարկել ենք յուրաքանչյուր զորամասի կտրվածքով պատկերը: Երեկ կոլեգիայի նիստի ժամանակ ընդհանուր առմամբ մատնանշել ենք այն զորամասերը, որոնք ակնհայտորեն ավելի լավ վիճակում են գտնվում, և հանրային ընկալման մեջ զորացրված զինծառայողների խնդիրներն ավելի լավ են լուծված, ինչպես նաև այն զորամասերը, որտեղ յուրաքանչյուր ուղղությամբ կան մտահոգություններ: Ամեն զորամասի հրամանատարի հետ առանձին ևս աշխատելու ենք, որպեսզի շտկումներ արվեն, լուծումներ գտնվեն», — ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Սոցիոլոգիական հետազոտությունն իրականացրած ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը տեղեկացրել է, որ հարցազրուցավարներն այցելել են 47 քաղաքային և 688 գյուղական բնակավայրեր՝ հարցումներ իրականացնելով 2017 թվականի ամռան ամիսներին զորացրված և հարցումներին մասնակցելու գրավոր համաձայնություն տված բոլոր ժամկետային զինծառայողների շրջանում, որոնք զինծառայություն են անցել 12 ամիս և ավելի։ Պատասխանատուի հավաստմամբ հարցմանը մասնակցել են հասանելի զորացրվածների 73%-ը։
Հետազոտության արդյունքում ստեղծվել է տվյալների ծավալուն բազա՝ շուրջ 560 հարց և ենթահարց, ինչպես նաև՝ դրանց համադրության արդյունքում դուրս բերված տվյալներ։ Դրանք վերաբերում են բանակային կյանքի բոլոր կողմերին՝ սկսած նյութատնտեսական բազայից, առողջապահական հարցերից, կրթության ու ժամանցի կազմակերպումից մինչև կենցաղային պայմաններ ու ոչ կանոնադրային հարաբերություններ։
Հետազոտական տվյալները, ըստ զեկուցողի, որոշակի պատկեր են տալիս զինվորական ծառայության նկատմամբ զորացրվածների վերաբերմունքի մասին։ Հովհաննես Գրիգորյանը ընդգծել է, որ հետազոտությունը ցույց է տվել, որ զինծառայությունից առաջ առկա են որոշակի կարծրատիպային պատկերացումներ, որոնք զգալիորեն փոխվում են զորացրումից հետո։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...