Մերկելը չեղարկել է COVID-19-ի դեմ պատվաստման համար գրանցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+13.09 oC

Մերկելը չեղարկել է COVID-19-ի դեմ պատվաստման համար գրանցումը

23:52 11.04.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղարկել է COVID-19-ի դեմ պատվաստման համար գրանցումը։ Այս մասին գրում է Bild-ը։

Պարբերականի տեղեկություններով ՝ Մերկելին պատվաստում են նշանակել ապրիլի 11-ին։ Պատվաստումը պետք է կատարվեր AstraZeneca դեղամիջոցով: Սակայն գրանցումը շտապ չեղյալ է հայտարարվել օնլայն ծառայության միջոցով։

Կանցլերը կարող էր պատվաստումը տեղափոխել Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) և Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցությունների ղեկավարության նիստի պատճառով, ասված է հոդվածում:

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտն իր հերթին ընդգծել է, որ Մերկելը կտեղեկացնի հասարակությանը, թե երբ է պատվաստվելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վան Նիստելռոյը քննադատել է իր ֆուտբոլիստներին

10:40 28.04.2025

Վան Նիստելռոյը քննադատել է իր ֆուտբոլիստներին

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյն Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 0-3 հաշվով «Վուլվերհեմփթոնին» պարտվելուց հետո քննադատել է իր ֆուտբոլիստներին, հաղորդում է BBC-ն: «Լեսթերը» նախավերջին տեղում է և մրցաշրջանից հետո հրաժեշտ կտա ԱՊԼ-ին: «Ինտենսիվության և մենապայքարներում վատ դրսևորելու խնդիր ունենք: Մենք շատ հեշտ գնդակի կորուստներ ունեցանք, հատկապես առաջին խաղակեսում։ Գնդակը պահելու համար տաղանդ պետք չէ: […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 28-ին

10:32 28.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

10:19 28.04.2025

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Պաշտոնական այցով Էստոնիայում` Տալլինում, գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին: Երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին, […] ...

Պեդրին՝ Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

10:00 28.04.2025

Պեդրին՝ Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ 22-ամյա ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ է արժանացել այդ մրցանակին։ Քվեարկության արդյունքում նա առաջ է անցել Խուլիան Ալվարեսից («Աթլետիկո Մադրիդ»), Գիորգի Մամարդաշվիլիից («Վալենսիա»), Խավի Պուադոյից («Վալենսիա») և Սերխի Դարդերից («Մալյորկա»)։ ...

Թուրքիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը

09:50 28.04.2025

Թուրքիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը

Թուրքիան պատրաստ է իր տարածքում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպումը կողմերի համաձայնությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական ​​աղբյուրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ ասել էր, որ Սաուդյան Արաբիա այցից հետո կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Կատար այցը տեղի կունենա մայիսի 13-16-ը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը […] ...

Al Masirah. Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ

09:40 28.04.2025

Al Masirah. Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ

Առնվազն ութ մարդ է զոհվել Սանայում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը, որը վերահսկվում է Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կողմից։ Ռմբակոծվել է երեք բնակելի շենք։ Զոհերի թվում կան կանայք և երեխաներ։ Տեղեկություններ կան նաեւ վիրավորների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Այն բանից հետո, երբ 2023 թվականին Գազայի հատվածում […] ...

BACK_TO_TOP