«Մեր մանկության տանգոն» ֆիլմի Վարդուշի տունը վերանորոգումից հետո դարձել է թանգարանային ցուցասրահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+3.09 oC

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի Վարդուշի տունը վերանորոգումից հետո դարձել է թանգարանային ցուցասրահ

18:12 10.04.2021

«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի Վարդուշի տունը վերանորոգվել է ու վերածվել թանգարանային ցուցասրահի: Նախաձեռնությունը «Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամինն է, որը Գյումրիի պատմական կենտրոնում 4 թանգարան ու թանգարանային ցուցասրահ ունենալու ծրագիր է ներկայացրել: Դրանցից առաջինը Վարդուշի տունն է, որտեղ այսօր մշտական ցուցադրության է ներկայացվել «Հայուհիներ» խորագիրը կրող հավաքածուն: Այն ներառում է 16-19 դդ․ հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ։

Տերյան 25 հասցեի տունը մեկն է Գյումրիի հին ու ընդհանուր բակով տներից: Այն հայտնի դարձավ 1984 թվականից հետո, երբ այստեղ նկարահանվեցին «Մեր մանկության տանգոն» ֆիլմի դրվագները:  Այցելուները թանգարանային ցուցասրահի  առաջին սենյակում դիտում են հայտնի ֆիլմի այս տանը նկարահանված դրվագները:

«Փորձեցինք կոնցեպտուալ երկու կապ գտնել կինոնկարի՝ «Մեր մանկության  տանգո»-յի հետ, որտեղ կար երկու կանանց դրամատիկ պայքար՝Վարդանուշի և Սիրանուշի: Որոշեցինք երկու սենյակները բնակելի այս տան նվիրել «Հայուհի» խորագրով ցուցադրությանը»,-SHANTNEWS-ին ասել է «Գյումրի 20/25 » բարեգործական հիմնադրամի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Մշտական ցուցադրությանը ներկայացված են հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ, որոնք տարիներ ու նույնիսկ դարեր առաջ հեղինակել են օտարազգի նկարիչներն ու լուսանկարիչները: Ամենահին թվագրության ցուցանմուշը 1500-ական թվականներին է արվել՝ Վենետիկում:

Անգլիական ու ֆրանսիական հայտնի թերթերի առաջին էջերում նույնպես հայուհիներ են: Ինչպես նաև փոստային բացիկների հավաքածու է ներկայացված, որտեղ տարբեր երկրներում ապրած հայուհիներն են: Այդ երկրներն իրենց ազդեցությունն են ունեցել նրանց կերպարների, հագուկապի վրա:

«Օրինակ Պոլսում կամ մահմեդական միջավայրում  պարզ է, որ դեմքը պետք է ծածկված լիներ կամ կիսածածկված: Մեկ այլ նկարում հետին պլանը մահմեդական, իրանական միջավայրն է,բայց Սպահանի հայուհին բաց դեմքով է:Հետաքրքիր պատկերագրութուն է հայուհու կերպարով կոնկրետ ազգի տեսակն է ներկայացվում: Բոլոր տներում եղել է Մայր Հայաստանի խորհրդանիշը: Դա ունիվերսալ սիմվոլ էր Արևմտյան և Արևելյան Հայաստանում, սփյուռքում:Բոլորը մեկ խորհրդանիշով միավորված էին»,- նշել է Հայկ Դեմոյանը:

Տարբեր տարազներում ընդգծվում է հայ կանանց ինքնատիպությունը: Անգամ մահմեդական երկրներում ապրելիս, նրանք տարազներում պահպանել են հայկական տարրերը: Սա օտարների հետ չձուլվելու խորհուրդն ունի:Հայուհիները բոլոր ժամանակներում հայկական ինքնության պահապաններն են: Նաև այս շեշտադրումն են ընդգծել օտարազգի հեղինակները:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել արժութային բարեփոխումների մասին օրենքի նախագիծը

18:21 21.12.2024

Իրանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել արժութային բարեփոխումների մասին օրենքի նախագիծը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանին (մեջլիս) է ներկայացրել նոր ազգային արժույթի անցնելու մասին օրենքի նախագիծը, որը կփոխարինի արագորեն արժեզրկվող իրանական ռիալին։ Դրամավարկային բարեփոխումների անբաժանելի մասը պետք է լինի ազգային արժույթի անվանական արժեքը 10000:1 հարաբերակցությամբ։ Օրենքի նախագիծը, որն այսօր ներկայացվել է պատգամավորների քննարկմանը, կառավարության կողմից հավանության է արժանացել դեռևս 2019 թվականի հուլիսին, երբ երկրի նախագահը Հասան […] ...

Նիդեռլանդները կոչ է արել դադարեցնել սահմանների բացումը Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

18:10 21.12.2024

Նիդեռլանդները կոչ է արել դադարեցնել սահմանների բացումը Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

Նիդեռլանդների ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը կոչ է արել դադարեցնել «բաց սահմանները» Եվրոպայում այն ​​բանից հետո, երբ մեքենան հարվածել է Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուներին: «Եվս մեկ բարբարոսական հարձակում Եվրոպայում՝ այս անգամ դարձյալ Սաուդյան Արաբիայի կողմից, անհավատալի թվով անմեղ զոհեր և վիրավորներ: Ես կրկնում եմ ավելի քան 20 տարի. ժամանակն է վերջ տալ […] ...

SHANTNEWS

18:00 21.12.2024

SHANTNEWS

Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

17:52 21.12.2024

Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Մագդեբուրգ քաղաքում ուրբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Այս մասին Սլովակիայի մայրաքաղաքի քաղաքապետարանին հղումով հայտնում է Սլովակիայի ռադիոն։ Անվտանգության միջոցառումների ուժեղացումը առաջին հերթին վերաբերում է Սուրբ Ծննդյան շուկաներին և հարակից տարածքներին: Այնտեղ գործում են ոստիկանական պարեկային խմբեր, և մշտական ​​մոնիթորինգ է իրականացվում փողոցի տեսախցիկների միջոցով։ Շաբաթ օրը բետոնե արգելապատնեշներ են […] ...

Պուտինը Սիրիայում ստեղծված իրավիճակում լավ ստրատեգի պես էր գործում. Ֆիդան

17:45 21.12.2024

Պուտինը Սիրիայում ստեղծված իրավիճակում լավ ստրատեգի պես էր գործում. Ֆիդան

Թուրքիան Սիրիայի հարցով այլ երկրների հետ որևէ գործարքի մեջ չի մտել, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել որպես լավ ռազմավար, երբ շփվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակի հետ, ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Ես դա «գործարք» չէի անվանի»,-պատասխանել է Ֆիդանը ֆրանսիական հեռուստատեսության այն հարցին, թե արագ իրադարձությունները և սիրիական բանակի նահանջը […] ...

Գերմանիայի կառավարությունը հերքել է Շոլցի՝ Ռուսաստան այցի մասին լուրերը

17:35 21.12.2024

Գերմանիայի կառավարությունը հերքել է Շոլցի՝ Ռուսաստան այցի մասին լուրերը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Մոսկվա մոտալուտ այցի մասին մամուլում հայտնված լուրերը հորինված են, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։ «Ռուսաստան մեկնելու կանցլերի ենթադրյալ ծրագրերի մասին տեղեկությունները հորինված են», «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ուրբաթ օրը Spiegel-ը հայտնել է, որ ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունում (ՔԴՄ) լուրեր են պտտվում, որ Շոլցը […] ...

BACK_TO_TOP